Դատարանը կալանավորեց Բերդում ընտրություններին հաղթած ուժի ավագանու անդամի թեկնածուին
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սասուն Մխիթարյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և երկու ամսով կալանավորեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Հովսեփյանին։
Սամվել Հովսեփյանը մեղադրվում է Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ։ Քրեական վարույթի շրջանակում ավելի վաղ կալանավորվել էին նաև Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը։ Նրանք մեղադրվում են նույն արարքում։
Հասմիկ Մելիքյանի, Լևոն Առաքելյանի և Սամվել Հովսեփյանի պաշտպանական կողմերը կալանավորման որոշումների դեմ բողոքներ են ներկայացնելու Վերաքննիչ քրեական դատարան։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, ավագանու անդամների երեք թեկնածուներն էլ օգտագործելով իրենց տրված իշխանական լիազորությունները, սպառնացել են լուծել Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատանքային պայմանագիրը և ընտրություններից մեկ ամիս առաջ հարկադրել նրան ընդգրկվել «Զորավոր համայնք» դաշինքում և դրա օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25–ին Բերդ խոշորացված համայնքում տեղի ունեցած ընտրություններում հաղթել էր շուրջ տասնմեկ ամիս անազատության մեջ գտնվող համայնքապետ Հարություն Մանուչարյանի գլխավորած դաշինքը՝«Զորավոր համայնքը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 10:32
Лидер движения "Священная борьба", архиепископ Баграт Галстанян подал в суд на министра здравоохранения Анаит Аванесян, депутата от партии "Гражданский договор" Ваагна Алексаняна, а также еще пятерых общественных и политических деятелей за публичные оскорбления и клевету. Информация об этом размещена на портале судебной информации Datalex.am.
-
2025-07-22 10:31
После недавних ударов США по иранским ядерным объектам обогащение урана в Иране временно приостановлено. Об этом заявил министр иностранных дел Исламской Республики Аббас Аракчи, подчеркнув, что отказ от программы не рассматривается, поскольку она является вопросом национальной гордости. Его слова приводит ТАСС.
-
2025-07-22 10:30
Разобравшись с «карабахским вопросом» и дистанцируясь от России, Баку стремится к более активной роли на Ближнем Востоке
-
2025-07-22 10:14
Целый народ – со своими титулованными и нетитулованными политическими силами, общественными деятелями и, что особенно печально, духовными лидерами – оказался в странном и уязвимом положении: в состоянии всеобщего национального ожидания и неопределённости.