Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն առայժմ չի կարող Ուկրաինային իր շարքերն ընդունել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը դեռ չի կարող Ուկրաինային իր շարքերն ընդունել: Այս մասին նա հայտնել Է ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ուկրաինական իշխանությունները հայտարարել էին Հյուսիսատլանտյան դաշինքին արագացված կարգով անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու մասին: Ընդ որում նշվում էր, որ Ուկրաինան հասկանում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է հասնել դաշինքի բոլոր անդամների համաձայնությանը: Քանի դեռ կոնսենսուսի որոնումը շարունակվում է, Ուկրաինան առաջարկել է իրականացնել անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկությունները, որոնք Կիևը մշակել է արևմտյան գործընկերների հետ միասին:
«Հիմա մենք չենք կարող Ուկրաինային ՆԱՏՕ ընդունել, այդ որոշումը կայացվում է 30 գործընկեր-երկրների խորհդակցության ճանապարհով»,-ասաց նա։
Նրա խոսքով, ցանկացած երկիր իրավունք ունի որոշելու իր ուղին, ՆԱՏՕ-ի դռները բաց են, բայց դաշինքը կկենտրոնանա Կիևին օգնելու վրա:
Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքը չի ճանաչում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ընդգրկումը Ռուսաստանի կազմում, և որ այդ իրադարձությունը չի փոխում Ուկրաինային աջակցելու նրա վճռականությունը:
Յոթի խմբի (G7) երկրների ԱԳ նախարարները նույնպես հայտարարել են, որ երբեք չեն ճանաչի ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ընդգրկումը Ռուսաստանի կազմում։
Բացի այդ, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ներկայացուցիչները հանդես են եկել Ռուսաստանին չորս նոր տարածաշրջանների միացման դատապարտմամբ՝ նման քայլն անօրինական բռնակցում համարելով:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.