Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասով դիմումներ կուղարկվեն միջազգային դատարաններ
Տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութի առնչությամբ, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը վաղը դիմումներ կուղարկի Եվրոպական և Արդարադատության միջազգային դատարաններ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց կառույցի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
«Համապատասխան կառույցների հետ աշխատում ենք: Փաստերի համադրման արդյունքում, առավոտյան դիմումներ կուղարկենք Եվրոպական և Արդարադատության միջազգային դատարաններ»,– նշեց Սամվելյանը:
Ավելի վաղ սոցցանցերում հայտնվել էին կադրեր, որտեղ երևում է ադրբեջանցիների կողմից հայ գերիների խմբի գնդակահարությունը։ Ենթադրվում է, որ ողբերգական իրադարձությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։
Տեսանյութին անդրադարձել է նաև ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն ընդգծելով՝ իսկության մասով, կարծում են, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է, իսկ տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ դեռ չեն կարող հայտնել։
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ նշել էր, որ եթե այդ կադրերի արժանահավատությունը հաստատվի, ապա առկա է ռազմական հանցագործություն, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները` պատժվեն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.