РБК․ ՌԴ-ում բանակից խուսափելու դեպքերը 10 տարում հասել են առավելագույնին
2022 թվականի գարնանային զորակոչի մեկնարկից ի վեր զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով հարուցված և մինչև սեպտեմբերի 20-ը դատարաններ հասած քրեական գործերի թիվը վերջին 10 տարվա ընթացքում հասել է առավելագույնի, սակայն մասնակի զորահավաքի մասին հայտարարությունից հետո դեպքերի թիվը դադարել է կտրուկ աճել: Տեղեկությունները բխում են «Արդարադատություն» պետական ավտոմատացված համակարգի (GAS) տվյալների բազայից, ինչպես նաև Մոսկվայի քաղաքային դատարանի տվյալների բազայից։
Գարնանային զորակոչը Ռուսաստանում սկսվել է ապրիլի 1-ին և ավարտվել հուլիսի 15-ին և նախատեսվում էր բանակ զորակոչել 134 500 մարդու։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ դա ավելի քիչ է, քան նախորդ տարվա գարնանային զորակոչի թվը, երբ ծառայության էր մեկնել 134 650 մարդ, գրում է РБК-ն։
Մայիսի 1-ից մինչև այս տարվա սեպտեմբերի 20-ը ՌԴ դատարաններ են ներկայացվել 410 քրեական գործ՝ զինված ուժերում ծառայությունից խուսափելու հոդվածով, ինչը ավելին է, քան 2013 թվականից ի վեր ցանկացած այլ տարվա նույն ժամանակահատվածում։
Սակայն սեպտեմբերի 20-ից հետո քրեական գործերը կտրուկ դադարել են։ Այսպիսով, սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ընդամենը երեք դեպք, մինչդեռ 2021 թվականին նույն ժամանակահատվածում դատարան մտած գործերի թիվը եղել է 39, 2020 թվականին՝ 35, 2019 թվականին՝ 31, 2018 թվականին՝ 28։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի մասին՝ Ուկրաինայում ռազմական գործողության ֆոնին։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մանրամասնել էր, որ նախատեսվում է պահեստազորում գրանցվածներից 300 հազար մարդու զորակոչել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:01
Правительство Израиля недооценило способность иранского руководства осуществить перегруппировку после гибели высокопоставленных военных республики. Об этом заявил в интервью телекомпании CNN вице-президент Института ответственного государственного управления Куинси Трита Парси.
-
2025-06-16 12:56
В Ереване проходит обсуждение, посвященное проблемам в отношениях государства и церкви. Напомним, что речь идет о ситуации, создавшейся в связи с многочисленными нападками премьер-министра РА Никола Пашиняна на ААЦ в целом и Католикоса всех армян Гарегина Второго лично. В обсуждении участвуют юристы и представители ААЦ.
-
2025-06-16 12:27
Власти в лице Никола Пашиняна пытаются назначить виновных в собственных провалах. Об этом заявил архиепископ Аршак Хачатрян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 12:16
«Министр внутренних дел, открой глаза и посмотри на это. Это поведение полицейского или скотины? Ни достоинства, ни мужественности, ни намека на совесть. Если таковы представители вашей системы, значит, вы не министр, а менеджер преступной структуры», - написал в соцсети Фейсбук адвокат Роман Ерицян, комментируя скандальное поведение полицейского в ходе акции протеста жителей Касаха.