Ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Բայրամովը Ժնևում. ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնում
Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
ՀՀ արտգործնախարարությունը հայտնում է, որ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈւ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։
«Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՀՀ ԱԳՆ–ի` դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Նշենք, որ ժնևյան բանակցությունների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի ԱԳՆ–ն, որում ասված է, թե Բայրամովն առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին, ոչ թե նոյեմբերին, ինչպես համաձայնեցվել էր ավելի վաղ, և ընդգծել է «Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի տարածքից դուրս բերելու», փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ հանձնաժողովի շրջանակում ձեռք բերված նախնական համաձայնությունների հիման վրա ամենակարճ ժամկետներում տրանսպորտային-հաղորդակցական գծերը բացելու, սահմանազատման գործում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը:
Երեկ առավոտյան ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Գերատեսչությունը հայտարարել էր, որ չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող ադրբեջանական սադրանքներին (սեպտեմբերի 1-14-ին ու 28-ին. խմբ.)՝ հայկական կողմը կմասնակցի Բայրամովի հետ նախատեսված հանդիպմանը։
Սեպտեմբերի 19-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Նյու Յորքում արդեն տեղի էր ունեցել Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումը։
Մայիսին 12-ին էլ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել էին Դուշանբեում, այդ անգամ` Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 18:44
Трехсторонний саммит с участием лидеров Азербайджана, Турции и Пакистана – проявление втягивания Южного Кавказа в дела Большого Ближнего Востока и Южной Азии. Об этом заявил политолог, старший научный сотрудник сектора Кавказа Института мировой экономики и международных отношений (ИМЭМО) Александр Крылов.
-
2025-06-05 16:39
В прошлом месяце отношения Армении и Грузии в торгово-экономической сфере неожиданно осложнились. Армянские экспортёры коньяка и другой алкогольной продукции провели перед грузинским посольством в Ереване несколько протестных мероприятий, обвинив таможенные органы соседней республики в необоснованной задержке десятков фур на границе. Они направлялись в Россию, но оказались под «досмотром с пристрастием» со стороны грузинских таможенников.
-
2025-06-05 16:34
Посол США в Грузии Робин Данниган объявила о своем уходе с дипломатической службы и выходе на пенсию. Заявление об этом появилось на официальной странице посольства США в Грузии в Facebook. Данниган подчеркнула, что ее решение носит исключительно личный характер и не связано с позицией Вашингтона.
-
2025-06-05 16:32
Премьер-министр Никол Пашинян созвонился с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом, сообщает пресс-служба главы армянского кабмина.