Последние новости

ՀՀ ԱԳՆ․ Հայկական կողմն է առաջարկել Ադրբեջանին հանդիպել հոկտեմբերին

Հայկական կողմն է առաջարկել Ադրբեջանին փոխվարչապետերի հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ–ներում հաղորդվում էր, որ հաշվի առնելով սահմանին տիրող լարվածությունը` Ադրբեջանը նախօրեին Ժնևում ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ առաջարկել է «դելիմիտացիայի վերաբերյալ երկկողմ հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել ոչ թե նոյեմբերին, ինչպես համաձայնեցվել էր ավելի վաղ, այլ հոկտեմբերին»։

Փաստաթղթում նշվում է, որ Ժնևում ԱԳ նախարարների հանդիպումը կազմակերպվել է` Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի պատրաստման հարցում հանձնարարականին համապատասխան։

Հանձնարարականը տրվել է ԱԳ նախարարներին օգոստոսի 31–ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում, որին մասնակցել է նաև Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ