Պեսկով․ Այժմ Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններն անհնար են
Ներկա պայմաններում Ճապոնիայի և Ռուսաստանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններն անհնար են։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ չնայած Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններին, Ճապոնիան հավատարիմ է տարածքային խնդիրը լուծելու և Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու ուղեգծին։
«Անկասկած, նման պայմաններում խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններ վարելն անհնար է»,– ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` Ճապոնիան, ցավոք սրտի, հաստատուն տեղ է զբաղեցրել մի խումբ ոչ բարեկամ երկրների կողքին և ինքն է դարձել Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկիր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:40
Интервью с представителем интересов армянских пленных в ЕСПЧ, адвокатом Сирануш Саакян.
-
2025-06-07 09:35
Интервью с экспертом по военно-политическим вопросам, доктором политических наук Михаилом Александровым.
-
2025-06-07 09:09
Первый на Южном Кавказе железнодорожный контейнерный терминал "Тбилиси драй (сухой) порт" открыт в соседней Грузии, хотя он и уступает по техническим мощностям проекту в армянском Гюмри. Что стало с армянским проектом "сухой порт", мы поинтересовались у бизнесмена и бывшего советника министра экономики Армении Шарля Маласа и выяснили, что проект "заморожен". Как все начиналось
-
2025-06-07 08:05
Военнослужащий одной из воинских частей Нарек Арманович Маргарян погиб в результате удара молнии, сообщает пресс-служба Минобороны Армении.