Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 50 տոկոսով
2022թ. առաջին կիսամյակում Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանատությունը կազմել է 2 մլրդ դոլար՝ անցած տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելանալով մոտ 50 տոկոսով։ Այս մասին լրագրողների հետ հոկտեմբերի 3-ի հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։
Նրա գնահատմամբ՝ թվերն ինքնին խոսուն են։ Նա հույս է հայտնել, որ դինամիկան ոչ միայն կպահպանվի, այլև կբազմապատկվի։
«Մեզ համար շատ կարևոր է պահել մեր երկխոսության աստիճանը։ Ռուս-հայկական հարաբերություններն այսօր շարունակում են առաջանցիկ տեմպերով զարգանալ և կրում են դրական ու ճիշտ կողմնորոշված տնտեսական բնույթ։ Մեզ համար դա շատ կարևոր է՝ նոր իրողությունների հաշվառմամբ։ Շնորհակալություն մեր հայ գործընկերներին, որոնք մեզ հետ սերտ կապի մեջ անցնում են այս ճանապարհը»,- ավելացրել է Դոնչենկոն։
Իր հերթին, «Արտասահման-Էքսպո» միջազգային համագործակցության զարգացման ընկերության տնօրեն Անատոլի Նիկոլայևը պարզաբանել է, որ Ռուսաստանից Հայաստան արտահանումն ավելացել է 42,2 տոկոսով, իսկ հակառակ ուղղությամբ՝ 66 տոկոսով։
Նա հիշեցրել է, որ Հայաստանում աշխատում է ռուսական կապիտալով 2 200 ձեռնարկություն, դրանց մոտ 40 տոկոսը՝ մեծ, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղին», «Արմենալը», «Գեոպրոմայնինգը», «Գազպրոմ Արմենիան» և այլն։
Աննա Դոնչենկոն մատնանշել է Հայաստանում շինարարության ոլորտի ակտիվությունը՝ տեղեկացնելով, որ Հայաստանի շինարարների միության և Ռուսաստանի շինարարների միության միջև ստորագրվել է համաձայնագիր՝ ուղղված այս ոլորտում երկու երկրների կապերի ամրապնդմանը։ «Երևանում շինարարական թեմայով ամեն տարի չորս ճյուղային ցուցահանդես է կազմակերպվում։ Սա շատ կարևոր է»,- նշել է Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.