Խամենեի․ Իրանում տեղի ունեցած անկարգությունները ծրագրվել էին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից
Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգություններն ու բողոքները, որոնք սկսվել էին Մահսա Ամինիի մահից հետո, ծրագրվել էին Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
«Վստահորեն հայտարարում եմ, որ այդ անկարգություններն ու անկայունությունը պլանավորվել են ԱՄՆ-ի և Իսրայելի վարչակարգի կողմից, իսկ նրանց ենթակաները և որոշ դավադիր իրանցիներ արտասահմանում օգնել են նրանց այդ գործում»,–Խամենեիի խոսքը մեջբերել է Tasnim գործակալությունը:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ անկարգությունները և բողոքի ակցիաները դադարել են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Մահսա Ամինին ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։
Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված էր ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել էին հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել էր։ Իրանցիները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծվելուց հետո։
Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։ Անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 12:38
Факельное шествие, организуемое в преддверии 110-ой годовщины Геноцида армян, начнется 23 апреля в 19:15 с Площади Республики Ереванв. Об этом говорится в сообщении, распространенном офисом по связям с общественностью Верховного органа АРФ Дашнакцутюн Армении.
-
2025-04-23 12:37
Министры иностранных дел Великобритании, Франции, Германии и Украины после отказа госсекретаря США Марко Рубио ехать в Лондон отложили запланированную на среду встречу по Украине. Об этом сообщил телеканал Sky News.
-
2025-04-23 12:33
Иностранцы, имеющие карту статуса проживания в Армении или справку, подтверждающую законность проживания, отныне смогут идентифицироваться и получить Mobile ID. Соответствующее решение принято 23 апреля на заседании правительства Армении.
-
2025-04-23 12:32
Распространение лжи со стороны правящей партии «Гражданский договор» достигло просто немыслимых масштабов. Об этом на традиционных брифингах в Национальном Собрании заявил 23 апреля оппозиционный депутат, член Республиканской партии Армении Айк Мамиджанян.