Последние новости

Քաղաքապետարանը թույլատրել է քանդել «Սուրմալուի» շենքը

Երևանի քաղաքապետարանը թուլատրել է քանդել «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո կիսափլուզված շենքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լևոն Սարդարյանը։

«Այս պահին արդեն սկսվել են աշխատանքները։ Քանդման գործընթացն իրականացնում է առևտրի կենտրոնի սեփականատերը»,– նշեց Սարդարյանը։

Նշենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետո Քրիստափորի փողոցը օրեր շարունակ փակ էր։ Սեպտեմբերի 21-ին էլ առևտրի կենտրոնի տարածքում քամու պատճառով կիսավեր շենքի պատի փլուզումից փլատակներում էր մնացել երկու մարդատար մեքենա, բարեբախտաբար տրանսպորտային միջոցների սրահներում քաղաքացիներ չեն եղել։ Այդ փլուզման հետևանքով տուժել էր 3 քաղաքացի։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ