ՔՊ-ն ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է ՔՊ–ական պատգամավոր Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ Տեղեկությունը Հովակիմյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Քանի որ ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ՀՀ ԿԸՀ անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, Հովակիմյանը դադարեցրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցությունը։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ի դեմս վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի, դիմում եմ ներկայացրել կուսակցության անդամակցությունս դադարեցնելու մասին»,–նշել է նա։
Հովակիմյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել նաև ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից և պատգամավորի պաշտոնից հրաժարվելու դիմումները:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.