27-ի փոխարեն՝ 28. զորակոչային տարիքը մեկ տարով կբարձրացվի
Կառավարությունն առաջարկում է զորակոչային տարիքն ավելացնել 1 տարով` գործող 27 տարեկանի փոխարեն սահմանելով 28 տարեկանը։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում ու կից օրենքներում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր ԱԺ–ին ներկայացնելիս ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ այդ անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ հաճախ ուսման մեջ հաջողությունների հիմքով տարկետում ստացած սովորողները, ասպիրանտուրան չավարտած, զորակոչվում են բանակ։
«Այս խնդիրն առաջացել է այն հանգամանքից, որ հանրակրթության տևողությունը դարձել է 12 տարի, իսկ 27 տարին որոշվել է այն ժամանակ, երբ հանրակրթությունը դեռ 10 տարի տևողություն ուներ։ Սա բերում է արհեստական լուծումների. ասպիրանտուրայի երկրորդ տարում փորձում էին ամեն կերպ ավարտել, պաշտպանել դիսերտացիան, որպեսզի համարվի, որ այդ ցիկլը փակվել է»,– ասաց Դումանյանը։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում ու կից օրենքներում փոփոխությունների նախագիծը ՀՀ կառավարությունն ընդունել էր այս տարվա հուլիսին ու այն ուղարկել ԱԺ–ի քննարկմանը։ Օրինագծերի փաթեթը խորհրդարանը նախորդ շաբաթ ընդունել է առաջին ընթերցմամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: