Մխիթար Զաքարյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ Մխիթար Զաքարյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում է գրառում արել` հայտնելով որոշման մասին։
«Ես՝ որպես ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, որոշում եմ կայացրել դադարեցնել պատգամավորական գործունեությունս՝ հայրենիքիս առավել արդյունավետ ծառայելու վճռականությամբ։ Միաժամանակ ուզում եմ հայտնել, որ շարունակելու եմ քաղաքական գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում՝ անելով հնարավորություններիս սահմաններում առավելագույնը՝ ի նպաստ մեր առաջ ծառացած խնդիրների լուծման»,–ասված է գրառման մեջ։
Զաքարյանի խոսքով` Հայաստանն ու Արցախն այսօր լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած, վտանգված է նաև Հայաստանի անվտանգությունը․ թշնամու զինված ուժերը շարունակում են մնալ մեր սուվերեն տարածքում։ Ուստի, ըստ նրա, դրանք արդյունավետ ու վերջնականապես լուծելու համար յուրաքանչյուրը պիտի իր տեղում լինի։
Հիշեցնենք, որ Զաքարյանը 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Իսկ մինչ այդ` 2016-2021թթ. Մեղրիի քաղաքապետի պաշտոնն է զբաղեցրել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 19:06
В условиях, когда мир борется за нероссийские энергоносители на фоне эскалации глобальной напряженности, может ли 43-километровая полоса армянской земли стать хитроумным ходом США против Москвы и Тегерана? Смелая заявка США на аренду так называемого «Зангезурского коридора» на столетие сулит ежегодные торговые потоки в размере 50–100 миллиардов долларов, но рискует разжечь новую горячую точку холодной войны на Кавказе. Об этом пишет Forbes.
-
2025-07-18 19:00
Сохраняются значительные риски вокруг проекта коридора через Армению, наблюдатели оценивают вероятность застоя переговоров в 60%, что потенциально задержит реализацию проекта на 12–18 месяцев. Об этом пишет Forbes.
-
2025-07-18 18:38
Ниже представляю эксклюзивный документ на русском языке, который был направлен руководством Азербайджана президенту Арцаха Самвелу Шахраманяну, с требованием представить и принять его парламентом.
-
2025-07-18 18:36
Аналитик Forbes Гюней Йылдыз заявил о реальной перспективе аренды США так называемого Зангезурского коридора – это, по его словам, принесет многомиллиардную прибыль. Об этом он пишет в своей статье на сайте издания.