Ալեն Սիմոնյան․ Մենք որևիցե պահանջ չենք ընդունել, որևիցե փաստաթուղթ չկա
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը քննարկելու ենթակա չեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
ԱԺ նախագահը չի կարդացել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի հոդվածը, որտեղ ներկայացված են Ադրբեջանի 5 պահանջները, բայց վստահեցրեց. «Մենք որևիցե պահանջ չենք ընդունել, որևիցե փաստաթուղթ չկա, անընդհատ հղում կատարելով տարբեր լրատվամիջոցներին, չի կարելի նույն հարցը տալ: Չկա որևիցե նախապայման»:
Հարցին, թե ինչու իշխանությունը չի բացահայտում թե որոնք են Հայաստանի առաջարկները բանակցություններում, ԱԺ նախագահը պատասխանեց. «Որովհետև այդ առաջարկները չեն քննարկվել ու չեն որոշվել: Դրանք կան, չեն բացահայտվո՞ւմ: Դրանք հիմա բացահայտման ենթակա չեն»:
Հիշեցնենք, որ նախօրեին «Հայկական ժամանակ» թերթը վկայակոչելով հավաստի աղբյուրը, գրել էր, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ:
Դրանք հետևյալն են.
1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում
2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
3. Միջանցք Հայաստանի տարածքով
4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)
5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 09:59
Здравия желаю, диванная армия! После встречи с Пашиняном в Абу-Даби Ильхам Алиев тем не менее продолжает ту же волынку, что и ранее, никаких изменений.
-
2025-07-22 09:55
Аутсорсинг в Сюнике приведет к тому, что Армения окажется вне игры на своей же территории, сказал в эфире Sputnik Армения член Республиканской партии, бывший замминистра обороны Артак Закарян.
-
2025-07-22 09:49
Решение гуманитарных вопросов, таких как возвращение армянских военнопленных из Азербайджана, в случае конструктивного подхода Еревана к переговорам с Баку могло бы стать предварительным условием для подписания мирного документа. Такое мнение в беседе со Sputnik Армения выразила представитель армянских военнопленных в Европейском суде по правам человека, адвокат Сирануш Саакян.
-
2025-07-22 09:36
Верховный орган АРФ "Дашнакцутюн" потребовал от Генеральной прокуратуры и следственных органов Армении возбудить уголовное дело в отношении премьер-министра Никола Пашиняна и придать ему статус обвиняемого. Об этом говорится в официальном заявлении партии.