Ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացում և ոչ միայն. Փաշինյանն ընդունել է Գրոսիին
Հայաստանը կարևորում է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ միջև համագործակցությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության ապահովման և կարողությունները զարգացնելու տեսանկյունից: Այս մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ընդունելով Հայաստան ժամանած Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին, հայտնում են կառավարությունից:
ԱԷՄԳ գլխավոր տնօրենը ևս ընդգծել է միջուկային անվտանգության ապահովման ոլորտում երկկողմ գործակցության կարևորությունը՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ հետագա ծրագրերի շուրջ և պատրաստակամություն հայտնել շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանն այդ ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներին, մտքեր փոխանակել Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին Հայաստանում կգտնվի հոկտեմբերի 4-5-ը։ Այցի շրջանակներում Գրոսիին կընդունեն ՀՀ նախագահը, վարչապետը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, առողջապահության նախարարները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:55
В Армении агрессивная налоговая политика никак не согласуется со стагнирующей экономикой страны. Такую точку зрения в беседе со Sputnik Армения выразил бывший председатель Комитета по госдоходам Давид Ананян.
-
2025-06-07 09:40
Интервью с представителем интересов армянских пленных в ЕСПЧ, адвокатом Сирануш Саакян.
-
2025-06-07 09:35
Интервью с экспертом по военно-политическим вопросам, доктором политических наук Михаилом Александровым.
-
2025-06-07 09:09
Первый на Южном Кавказе железнодорожный контейнерный терминал "Тбилиси драй (сухой) порт" открыт в соседней Грузии, хотя он и уступает по техническим мощностям проекту в армянском Гюмри. Что стало с армянским проектом "сухой порт", мы поинтересовались у бизнесмена и бывшего советника министра экономики Армении Шарля Маласа и выяснили, что проект "заморожен". Как все начиналось