Последние новости

ՄԱԿ-ը Մերկելին Նանսենի մրցանակ է կշնորհի փախստականներին օգնության համար

ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին Ֆրիտյոֆ Նանսենի մրցանակ կշնորհի՝ փախստականների և ներքին տեղահանվածների իրավունքների պաշտպանության ոլորտում վաստակի համար։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։

ՄԱԿ-ում հիշեցրել են, որ Գերմանիայի նախկին վարչապետը 2015 և 2016 թթ.՝ Սիրիայում և այլ տարածաշրջաններում կոնֆլիկտների սրման ժամանակ, ավելի քան 1.2 միլիոն փախստական և ապաստան հայցող է ընդունել։ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին բարձր է գնահատել մարդու իրավունքների ու մարդասիրական սկզբունքների պաշտպանությանն ուղղված Մերկելի ջանքերը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ