Ռուսաստանում Ղազախստանի դեսպանին ՌԴ ԱԳՆ են կանչել
Ղազախստանի դեսպան Երմեկ Կոշերբաևին կանչել են ՌԴ ԱԳՆ՝ Աստանայում Ուկրաինայի դեսպան Պետր Վրուբլևսկու հետ կապված իրավիճակի պատճառով, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ավելի վաղ սոցիալական ցանցերում հրապարակվել էր տեսանյութ, որում Վրուբլևսկին ասում է, որ ուկրաինական ռեժիմը փորձում է հնարավորինս շատ ռուսների սպանել։ Ինչպես ավելի ուշ հայտնել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Վրուբլևսկին հրավիրվել է հանրապետության արտաքին գործերի նախարարություն, նրա հայտարարությունների առնչությամբ բողոք է արտահայտվել։ Սեպտեմբերի 8-ին լրատվամիջոցները հայտնել են, որ դեսպանը իշխանությունների պահանջով Ղազախստանից հեռացել է։
Մոսկվան վրդովված է Ղազախստանում Ուկրաինայի դեսպանի շուրջ իրավիճակի զարգացմամբ, նշել է Զախարովան՝ հայտնելով, որ չնայած Աստանայի հավաստիացումներին, որ Վրուբլևսկին անդառնալիորեն կլքի Ղազախստանը ամենակարճ ժամկետում և «երբեք չի վերադառնա» Աստանա, խոստումները չեն կատարվել.
«Այս կերպարը նորից հայտնվել է Ղազախստանի մայրաքաղաքում, և ակնհայտորեն ոչ թե «պարզապես իրերը հավաքելու և ընտանիքին տանելու համար»: Նա բացահայտորեն մասնակցում է դիվանագիտական ընդունելություններին որպես դիվանագիտական առաքելության ղեկավար։ Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ հոկտեմբերի 4-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Ղազախստանի Հանրապետության դեսպան Կոշերբաևը, որին հայտնել են, որ նման իրավիճակը կտրականապես անընդունելի է»,- ասել է Զախարովան։
Այս առումով, նա նշել է, թե Մոսկվան ակնկալում է, որ ղազախական կողմը, հետևելով ոչ միայն Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն, այլ նաև սեփական օրենսդրության տառին՝ Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածը նախատեսում է մինչև 7 տարի ազատազրկում ազգամիջյան ատելություն հրահրելու համար, չի կատարի Կիևի կամքը և «միջոցներ կձեռնարկի այս օդիոզ ազգայնականի շուտափույթ վերջնական վտարման համար»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.