«Ժողովուրդ»․ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ Է ԱՆՑՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ռուբեն Վարդանյանը Արցախում շուտով պետնախարար կնշանակվի: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մտադիր է նախ իրավաբանորեն լայն լիազորություններով օժտել պետնախարարի պաշտոնը՝ հավասարեցնելով վարչապետի լիազորություններին, և երկրի ողջ կառավարումը հանձնել Մոսկվայից Արցախ մշտական բնակության տեղափոխված Ռուբեն Վարդանյանին:
Այդպես նաև Ռուբեն Վարդանյանի քաղաքացիության հարցը կկարգավորվի, քանի որ այսօրվա դրությամբ չի կարող որևէ ընտրովի պաշտոն զբաղեցնել Արցախում: Մեր խիստ հավաստի աղբյուրները փոխանցում են, որ Արայիկ Հարությունյանն իրականում մտադիր է Արցախի իշխանությունը փաթեթով հանձնել Վարդանյանին և հեռանալ, պարզապես այս ընթացքում պիտի Վարդանյանը կարողանա իրեն արդարացնել և ապացուցել, որ արժանի փոխարինող է:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները տեղեկացնում են նաև, որ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, որը բացառիկ պարկեշտ պաշտոնյաներից է, անգործ չի մնա. նրան Արցախի կառավարական կաբինետում բարձր և պատասխանատու պաշտոն կվստահվի: Մինչ այդ նրանք բոլորով պետք է օգնեն Վարդանյանին դիրքավորվել Արցախում և կառավարման ճկունություն հանդես բերել: Կարճ ասած, Ռուբեն Վարդանյանը փորձաշրջան է անցնում Արցախի Հանրապետությունում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 13:28
Вновь и вновь приходится констатировать, что Армения существует не в вакууме. Вокруг происходят множество процессов, которые могут оказать прямое воздействие на уровень стабильности и безопасности Армении и всего региона в целом.
-
2025-06-13 13:24
Президент РФ Владимир Путин в режиме онлайн получает доклады о происходящих событиях между Израилем и Ираном. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-06-13 13:20
На заседании постоянной Комиссии Национального Собрания Армении по обороне и безопасности во время обсуждения резонансной законодательной инициативы об увеличении предельного возраста прохождения воинской службы 13 июня произошел неприятный инцидент с одним из присутствовавших там журналистов.
-
2025-06-13 13:16
Мы самым решительным образом осуждаем израильский авиаудар по Ирану. Об этом говорится в заявлении МИД Турции.