Մարիա Զախարովայի հայտարարության պատճառով Աստանայում Ռուսաստանի դեսպանը կկանչվի երկրի ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վիճելի հայտարարություններից հետո Ղազախստանում Ռուսաստանի դեսպանը կկանչվի ԱԳՆ։ Այս մասին տեղեկացրել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, փոխանցել է Tengrinews.kz-ը։
«Այսօր Ռուսաստանի դեսպանը կկանչվի Ղազախստանի ԱԳՆ։ Քննարկման գլխավոր թեման Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն է։ Օրակարգում է նաև ուկրաինական կողմին Ռուսաստանի պահանջների հարցը։ Սա սովորական դիվանագիտական գործելակերպ է։ Մարիա Զախարովայի հայտարարությունների տոնայնությունը Ղազախստանից Ուկրաինայի դեսպանին վտարելու մասին, մեր կարծիքով, չի համապատասխանում Ղազախստանի և Ռուսաստանի դաշնակցային փոխհարաբերությունների բնույթին՝ որպես իրավահավասար ռազմավարական գործընկերների»,- ասել է Սմադիյարովը՝ Մաժլիսի միջանցնքերում պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա նաև մեկնաբանել է Զախարովայի՝ դեսպանին քրեական պատասխանատվության ենթարկելու կոչը։
«Մենք չենք կարող հասկանալ, թե ինչ քրեական պատասխանատվության մասին է խոսում Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը, քանի որ Ղազախստանում Ուկրաինայի դեսպանը, Վիեննայի կոնվենցիայի համաձայն, դիվանագիտական անձեռնմխելիություն ունի»,- ասել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).