Գրոսի․ ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի աջակցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին
Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա։ Թվիթերյան իր էջում նման գրառում է արել Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին, որն աշխատանքային այցով Հայաստանում է։
«Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել անվտանգ կերպով։ Միաժամանակ, ուրախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ անձնակազմի հանձնառությամբ»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ Գրոսիի հետ արդեն հանդիպել են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներին, մտքեր փոխանակել Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ:
Գրոսին Հայաստանում կլինի հոկտեմբերի 4-5-ը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 11:16
Министерство обороны Армении опровергло дезинформацию Минобороны Азербайджана о якобы обстреле азербайджанских позиций.
-
2025-04-21 11:14
Прошедшей ночью азербайджанские ВС стреляли в районе села Хнацах особенно интенсивно. Об этом сообщил Sputnik Армения один из жителей села.
-
2025-04-21 11:11
В результате несчастного случая безвременно ушел из жизни карабахский журналист, поэт Карен Ширинян. Об этом говорится в сообщении, распространенном на странице в «Facebook» агентства «Новости из Карабаха».
-
2025-04-21 11:09
Центральный банк Республики Армения 21 апреля 2025 года вводит в обращение золотую памятную монету «100-летие со дня рождения Джерарда Л. Гафесчяна».