Последние новости

Իրանում գրանցված երկրաշարժի հետևանքով շուրջ 400 մարդ է տուժել

Այս գիշեր Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով շուրջ 400 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է «Fars» գործակալությունը՝ հղում անելով Խոյ շրջանի իշխանություններին:

«Այս պահին տուժածների ընդհանուր թիվը 390 է, որոնցից 135-ը հոսպիտալացվել են», - գործակալությունը մեջբերել է մարզի արտակարգ իրավիճակների վարչության հայտարարությունը:

Նշվում է, որ շուրջ 25 տներ 50-100 տոկոսով վնասվել են։

Երկրաշարժից հետո գրանցվել է մոտ 30 հետցնցում։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ին` տեղական ժամանակով 04:21-ին Իրանում` Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 55 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում (5-6 բալ), Վայոց Ձորի, Արարատի մարզերում (3-4 բալ), Կոտայքի մարզում, Երևանում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում (3 բալ)։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ