«Հրապարակ». ԻՆՉՈՒ Է ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ ՄՈՍԿՎԱ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից. «փոխգործակցության զարգացման նպատակով՝ պաշտոնական այցով» լինել Ռուսաստանում: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա կմեկնի հոկտեմբերի 9-ին:
Որոշ տեղեկություններով, հրավերի նպատակը վերջին շրջանում Հայաստանում ծավալվող իրադարձություններն են, հակառուսական ալիքի աճը և ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունները։ Արդյոք ՌԴ-ում փորձո՞ւմ են, ի դեմս Ալեն Սիմոնյանի, իշխանության իրավահաջորդ պատրաստել․ երեկ հարցրել են Սիմոնյանին։ Նա ասել է, թե այցը վաղուց էր պլանավորված` կապ չունի վերջին իրողությունների հետ, ապա տեղում հավատարմության երդում է տվել Փաշինյանին.
«Հայաստանի Հանրապետության համար կա մեկ ցանկալի վարչապետի թեկնածու, և իր համար քվեարկել են, ու ինքն այսօր զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, և ես ինձ առանց իմ այսօրվա ղեկավարի՝ քաղաքական ասպարեզում չեմ պատկերացնում այս պահի դրությամբ»։ Մենք կառչեցինք վերջին արտահայտությունից` իսկ հաջորդ պահի դրությա՞մբ։ «Հաջորդ պահին էլ՝ դժվար»,- ասաց նա»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.