Երևանում բացվել է «EXPO-RUSSIA ARMENIA 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Երևանում բացվել է «EXPO-RUSSIA ARMENIA 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը, որի շրջանակում տեղի կունենա նաև Երևանի 7-րդ բիզնես ֆորումը։ Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսի շրջանակում բոլոր միջոցառումները կանցկացվեն մինչև հոկտեմբերի 7-ը։
Միջոցառումը նպատակ ունի նպաստել Ռուսաստանի, Անդրկովկասի և Իրանի միջև տնտեսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։ Այն անցկացվում է արտաքին գործերի նախարարության, արդյունաբերության և առևտրի նախարարության, տնտեսական զարգացման նախարարության, էներգետիկայի նախարարության, կրթության և գիտության նախարարության, Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության,Հայաստանի կառավարական, խորհրդարանական և գործարար շրջանակների, ինչպես նաև Ռուսաստանի և Մոսկվայի Առևտրաարդյունաբերական պալատների աջակցությամբ։
Թեմատիկ բաժիններն են՝ էներգետիկա, նավթագազային և հանքարդյունաբերություն, ճարտարագիտություն, մետալուրգիա, շինարարություն, տրանսպորտ, ագրոարդյունաբերական համալիր, բանկային գործ և ապահովագրություն, բժշկություն և դեղագործություն, գիտություն և կրթություն, ծառայություններ, զբոսաշրջություն, սպառողական ապրանքներ։ Ցուցահանդեսն անցկացվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական, գիտական, տեխնիկական, մշակութային և քաղաքական համագործակցության զարգացման, համատեղ գործարար, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների զարգացման նպատակով։
Ցուցահանդեսը կհյուրընկալի ավելի քան 30 ընկերությունների։
Բիզնես ֆորումի շրջանակում նախատեսվում են կլոր սեղաններ էներգետիկայի, բժշկության և դեղագործության, գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության, տրանսպորտի, գիտության և կրթության թեմաներով, կազմակերպվում են գործնական հանդիպումներ պոտենցիալ գործընկերների հետ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 09:08
На оборонной выставке в Стамбуле азербайджанские инженеры и производители представили целую линейку оружия и техники, которую разрабатывали в тесной связке с турецкими компаниями, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-28 09:08
После начала войны в Украине в 2022 году лидеры Европейского союза сделали ставку на Азербайджан как партнера в области энергетики, чтобы уменьшить зависимость от российского газа, пишет Русская служба ВВС. Критики говорят, что результатом стали масштабные репрессии в Азербайджане, а ЕС предал свои принципы, не решив проблем с газом.
-
2025-07-28 08:39
США и Европейский союз достигли договоренности по новой торговой сделке, в рамках которой будет установлена единая ставка пошлин на уровне 15%. Об этом заявил президент США Дональд Трамп по итогам встречи с председателем Еврокомиссии Урсулой фон дер Ляйен.
-
2025-07-28 08:37
Прихожане армянской епархии Армянской Апостольской Церкви в Москве выразили поддержку Католикосу Всех армян Гарегину II на фоне обострившегося противостояния между Церковью и властями Армении. Об этом сообщает Telegram-канал "Армянская церковь Москвы".