ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ. ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել
ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցում, հայտարարել է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցիչ Էդիտա Հրդան։
«Մենք հենց նոր քաղաքական համաձայնություն ենք ձեռք բերել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ: Դրան կհետևի գրավոր ընթացակարգ, պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հանդեսում հրապարակվելու պահից»,- գրել է նա Twitter-ում:
Սահմանափակումների հերթական փաթեթը նախատեսում է նավթի տեղափոխման արգելքներ երրորդ երկրներին ավելի թանկ գնով, քան սահմանված ամենաբարձր շեմն է։ Այն կազդի նաև պողպատի որոշակի տեսակների, ինչպես նաև պլաստիկի և քիմիական նյութերի ներմուծման վրա։ Բացի այդ, արգելվում է ռուսական կազմակերպություններին ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) և իրավաբանական ծառայություններ մատուցելը։
Եվրահանձնաժողովի կարծիքով՝ նոր սահմանափակումները Ռուսաստանին կզրկեն 7 միլիարդ եվրո եկամուտից։ Նախկինում հնչեցված առաջարկների թվում են նաև պատժամիջոցներ, որոնք կնպաստեն «ռուսական պաշտպանական համալիրին առանցքային տեխնոլոգիաներից զրկելուն», եվրոպացիներին ռուսական պետական ընկերություններում բարձր պաշտոններ զբաղեցնելն արգելելուն, անձնական պատժամիջոցներ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների, Ռուսաստանին անդամակցելու հանրաքվեի մասնակիցների և «ապատեղեկատվություն տարածողների» դեմ։
Դեկտեմբերի 5-ից ուժի մեջ կմտնեն ԵՄ պատժամիջոցները, որոնք արգելում են ռուսական հում նավթի ներկրումը ծովով։
Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայի պատճառով, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդի գների բարձրացմանը Եվրոպայում և ԱՄՆ-ում: Վլադիմիր Պուտինը ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը երկարաժամկետ ռազմավարություն է Արևմուտքի համար, և պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը։
Մեկնաբանելով ռուսական էներգառեսուրսների համար գնի ամենաբարձր շեմ ներդնելու հնարավորությունը , Պուտինը նշել է, որ Ռուսաստանը ոչինչ չի մատակարարի արտասահման, եթե դա հակասի իր շահերին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).