Последние новости

Փաշինյանը հաստատեց` Պրահայում կհանդիպի Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց` վաղը Պրահայում կհանդիպի Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ։ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց այդ մասին։

«Ես մեկնում եմ Պրահա և քառակողմ հանդիպում եմ ունենալու Ֆրանսիայի նախագահի, Ադրբեջանի նախագահի, ԵՄ խորհրդի նախագահի հետ: Նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ»,–ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը Պրահայում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Նրա խոսքով` հանդիպումները խաղաղության օրակարգի քննարկումների մեջ են տեղավորվում։ Փաշինյանը հավելեց, որ Պրահայից կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Հիշեցնենք` թուրքական «Milliyet» պարբերականն այսօր հայտնել էր, որ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 6-ին` Երևանի ժամանակով 20։00-ին։

Սա երկրների ղեկավարների առաջին հանդիպումը կլինի հարաբերությունների կարգավորման գործընթացի սկզբից ի վեր։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ