Դատարանում ուսումնասիրվեց Ռոբերտ Քոչարյանի մասին Փաշինյանի ելույթը. դատական նիստը հետաձգվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, հոկտեմբերի 5-ին, ուսումնասիրվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված ելույթը, որն արվել է 2021 թվականի մարտի 1-ին։
Դատարանում հետազոտվեցին գործում առկա ապացույցները, ուսումնասիրվեց նաև համացանցում և լրատվամիջոցներում տեղ գտած այդ ելույթը և դիտարկվեց, թե քանի դիտում է ունեցել այն։
Համացանցում տեղադրված այդ նյութերի անմիջական հետազոտություն իրականացնելիս տեխնիկական խնդիր է առաջացել և դատական նիստը հետաձգվել է։
Հիշեցնենք, որ քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած արտահայտություններին։ Ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.