«Փաստ»․ ԱԺ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՕՐԱԿԱՐԳԸ «ՔՊ»-ԱԿԱՆՆԵՐԸ «ՀԱՋՈՂԱՑՐԵՑԻՆ» ՍՊԱՌԵԼ ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ՕՐՎԱ ԺԱՄԱՆԱԿ
«Փաստ» թերթը գրում է. «Երեքշաբթի մեկնարկել էր ԱԺ հերթական քառօրյան, սակայն «ՔՊ»-ականները «հաջողացրեցին» օրակարգը սպառել առաջին իսկ օրվա երկրորդ նիստի ժամանակ։ Բանն այն է, որ օրակարգում ընդգրկված էր 20 նախագիծ, որոնցից 8-ը՝ երկրորդ ընթերցմամբ։ Ի դեպ, օրակարգում ընդգրկված նախագծերն այն աստիճան անկարևոր ու անբովանդակ էին, այն աստիճան կապ չունեին առկա վիճակի հետ, որ դրանց շուրջ անգամ քննարկում չէր ծավալվում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, թեմայի հետ կապված ներիշխանական լուրջ «բոլոլա» է սկսվել, ի մասնավորի՝ երեկ օրվա երկրորդ կեսին թեժ խոսակցություններ են տեղի ունեցել ՔՊ խմբակցությունում։
Նույնիսկ կառավարությունից բարձրաստիճան «լիազոր ներկայացուցիչ» է խորհրդարան գնացել ու նեղսրտել, թե քառօրյայի օրակարգն արագ սպառելը սուր քննադատության առիթ է դարձել։ Իշխող խմբակցության պատգամավորները փորձել են արդարանալ, թե առանց ընդդիմադիր խմբակցությունների ոչ մի կերպ հնարավոր չէ նորմալ դիսկուրս ծավալել և հարցի քննարկում իրականացնել։
Ավելին, որոշ պատգամավորներ անգամ «սլաքներն» ուղղել են դեպի կառավարություն և նշել, թե գործադիրի կողմից ակտիվություն չի ցուցաբերվում և պատշաճ ծավալի օրենսդրական նախաձեռնություններ չեն ուղարկվում խորհրդարան. «ինչ ուղարկում եք, էն էլ քննարկում ենք»՝ հասկացրել են քպականները»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.