Դերենիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ` ԸՍՏ ՍՏԱՆԴԱՐՏ ՔՊ-ԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ,
կամ Ինչպե՞ս Արցախը 7 անգամ «հանձնեցին», մեկ անգամ «չհանձնեցին»
Արցախը հանձնվել էր, երբ դեռ չէր էլ ազատագրվել` 1991թ.-ին երբ ստորագրվեցին ԱՊՀ ստեղծման փաստաթղթերը ու իբր Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Լավ բա ինչո՞ւ էին դրանից հետո ազատագրում ինչպես Արցախը, այնպես էլ նրա շուրջ գտնվող շրջանները, եթե արդեն ամեն ինչ հանձնել էին։
Արցախը հանձնել են 1999թ-ին` ստորագրելով Ստամբուլյան խարտիան։
Բա դրանից հետո Քի Վեստում ինչո՞ւ էին Հեյդար Ալիևին համոզել ճանաչել Արցախն ու Լաչինի միջանցքը ՀՀ կազմում` Մեղրիում ընդամենը ճանապարհային էստակադա ստանալու դիմաց։ Ի դեպ, հետո իր ընտանիքի ճնշման տակ հրաժարվեց այդ գաղափարից` վախենալով ձախողել իշխանությունը որդուն փոխանցելու մոտալուտ գործընթացը։
Արցախը հանձնել են 2007թ-ին` ստորագրելով Մադրիդյան սկզբունքները։
Իսկ ինչո՞ւ էր տարիներ շարունակ Ադրբեջանը ձգտում նախ հրաժարվել այդ սկզբունքներից, մինչև Մայնդորֆում, Աքվիլայում Ադրբեջանին չստիպեցին վերջնականապես հաշտվել այդ սկզբունքների հետ։ Ինչո՞ւ էր դրանից հետո Ադրբեջանն անընդհատ փորձում փոխել բանակցային ֆորմատը` չեղարկելու համար բանակցային ժառանգությունը` նախ և առաջ Մադրիդյան սկզբունքները, որտեղ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Ի դեպ, նույնիսկ 44֊օրյա պատերազմից հետո դա Բաքվին չէր հաջողվում, և միայն 2021թ չարաբաստիկ ընտրությունները դարձան նախ Մադրիդյան սկզբունքների, իսկ հետագայում նաև Մինսկի Խմբի տապանաքարը։ Վերջապես ինչո՞ւ է գործող իշխանությանը Մադրիդյան սկզբունքները զետեղել իր կառավարության բոլոր 3 (այդ թվում գործող) ծրագրերում(2018, 2019, 2021)։
Արցախը հանձնվեց 2010թ-ին, երբ Հայաստանում ընդունվեց "վարչատարածքային բաժանման մասին օրենքը"
Ինչո՞ւ Ադրբեջանը գեթ մեկ անգամ որևէ լուրջ միջազգային հարթակում հղում չկատարեց այս անհեթեթ "փաստարկին", ու նույնիսկ հիմա է խուսափում դրանից, երբ ՀՀ դե ֆակտո վարչապետից "իշմար" է ստացել։ Այս իմաստով որքանո՞վ են մեզ համար կարևոր Ադրբեջանի վարչատարածքային բաժանման օրենքները, օրինակ այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրի» մասով։
Արցախը հանձնում էին 2011թ-ին` Կազանում։
Ինչո՞ւ Կազանում վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեց «վերցնել» Արցախը, առաջ քաշելով նոր պահանջներ, այնուհետև ահռելի գումարներ ծախսելով սպառազինության ձեռքբերման և այդ կերպ իր համար անբարենպաստ բանակցային ստատուս քվոն փոխելու նպատակով։
Արցախը հանձնել են 2016թ֊ին՝ Ապրիլյանից հետո։
Իսկ ինչո՞ւ պատերազմի 4֊րդ օրը Ադրբեջանը զինադադար խնդրեց, ինչո՞ւ դրանից հետո Ադրբեջանին պարտադրվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք միտված էին վերջնականապես ամրագրելու Արցախի` մեզ համար նպաստավոր ստատուս քվոն, իսկ Հայաստանին տրամադրվեց ռազմավարական զսպման զինատեսակ։ Ինչո՞ւ էր Բաքուն բոլոր հարթակներում փորձում ձերբազատվել այդ պայմանավորվածություններից` ամենուրեք աղերսելով անցնել «սուբստանտիվ» բանակցությունների, և միայն 2018թ իշխանափոխությունից հետո Դուշամբեում հասավ այդ նպատակին։ Ի վերջո ինչո՞ւ էր Ապրիլյանից հետո Ալիևը հայտարարում, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, ինչո՞ւ էր նույնիսկ միջնորդավորված ահռելի գումարներ առաջարկում մի բանի համար, ինչ արդեն «հանձնվել էր»։
Արցախը հանձնել են 2017-2018թթ, «Լավրովի պլանով» և թողած բանակցային ժառանգությամբ։
Ինչո՞ւ էր դե ֆակտո վարչապետը 2020թ հունվարին իր ասուլիսի ժամանակ գրեթե նույնությամբ կրկնում Կազանյան պլանը, այն ներկայացնում որպես ստացած բանակցային ժառանգություն և վստահեցնում, թե երբ ուզի այդ օրակարգը կվերականգնի(Արցախի միջանկյալ կարգավիճակ, Առանց սահմանափակումների հանրաքվե, մինչ այդ Լաչինի և Քարվաճառի շրջանների պահպանում և այլն...)։ Ինչո՞ւ էր 2018֊2020թթ գործող իշխանությանը շարունակում բանակցել նույն այդ «Լավրովյան պլանի» ավելի վատ` փուլային մոդիֆիկացիայի շուրջ, ինչը նախ բացահայտեց Լավրովը, իսկ պատերազմից հետո խոստովանեց իշխանական խմբակցությունը։
Այսինքն ըստ «հավաստի աղբյուրի», Արցախը 7 անգամ հանձնել են Ադրբեջանին, բայց նա մեծահոգաբար չի վերցրել։ Այնուհետև եկավ թավշյա կտրիճը, չեղարկեց նախորդ 7 հանձնումը, ամեն ինչ զրոյից սկսեց, Հայտարարեց «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» և 2020թ֊ին պատերազմով «չհանձնեց» Արցախի 80%֊ը։ Հիմա էլ պատրաստվում է «չհանձնել» մնացած 20%֊ը։ Փաստորեն Բաքվում աշխատում են «7 անգամ չափիր, մեկ` կտրիր» սկզբունքով. մինչև Հայաստանում իշխանության չեկավ թավշյա կտրիճը, իրենք դեռ չափում էին։
Հ.Գ. Վերջում որ Հայաստանի հանձնումը հիմնավորի նախկինների կնքած Բաթումի պայմանագրով, չզարմանաք...
Դերենիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:57
Сегодня, 14 июня компания «Южно-кавказская железная дорога» отправила в рейс первый международный поезд летнего сезона 2025 года по маршруту Ереван-Батуми-Ереван. Первым поездом на черноморские курорты отправились порядка 150 пассажиров. Поезд будет курсировать до 1 октября текущего года.
-
2025-06-14 15:34
Армении дорого обойдется возможное решение о выходе страны из ЕАЭС. Политические и экономические последствия этого шага для Еревана будут весьма серьезными. Об этом Sputnik Армения сказала научный сотрудник ЦКЕМИ НИУ ВШЭ, руководитель сектора кавказских исследований ИКСА РАН Евгения Горюшина на полях форума APRI Armenia.
-
2025-06-14 10:40
"Иран ответил Израилю, запустив баллистические ракеты, - пишет на своей странице в Фейсбук востоковед, академик НАН РА Рубен Сафрастян. - Не уверен, что последуют новые удары. Но если последуют, то в таком случае ответный удар Израиля будет намного более мощным, чем предыдущие, и, скорее всего, к нему присоединятся вооруженные силы США и, возможно, их союзники... И это уже будет означать реальную полномасштабную войну.
-
2025-06-14 10:38
"У Ирана, как и у Армении, нет реальных союзников, и пока ему приходится в одиночку противостоять Израилю и стоящим за ним США, Великобритании, Франции и почти всему Западу, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян.