Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ԽՆԴԻՐԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԼՈՒԾԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՋԱՆՔԵՐԸ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՑԵԼ Է ՈՒՆԻՏԱԶՆ ՈՒ ԿՈՃԱԿԸ ՍԵՂՄԵԼ
«Նիկոլ, մեղադրում եմ քեզ, որ դու քանդել ես բանակցային դիրքերն ամբողջությամբ, վստահ եմ, գիտակցաբար։ Երկուսուկես տարվա ընթացքում դու քանդել ես բոլոր բանակցային հիմքերը, դու քանդել ես հայկական դիվանագիտության բոլոր խրամատները, արել ես ամեն ինչ, որ Ադրբեջանը, սկսելով 44-օրյա պատերազմը, միջազգային հանրության աչքերում մաքուր ու արդար երևա»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով ԱԺ-ում երեկ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։
Քաղաքական գործչի խոսքով, դա է պատճառը, որ պատերազմի ընթացքում ոչ մի միջազգային կառույց, լուրջ երկիր Հայաստանին, հայ ժողովրդին, Արցախին չպաշտպանեց, չնայած բոլորը գիտեին, որ Ադրբեջանն է մեղավոր, որ Թուրքիան Ադրբեջանի մեջքին կանգնած է, բոլորը գիտեին, որ Մերձավոր Արևելքից վարձկաններ էին բերվել, որ հիվանդանոցներ ու եկեղեցիներ են ռմբակոծվում Ադրբեջանի կողմից, բոլորը գիտեին, որ ֆոսֆորական զենքեր են օգտագործվում, որ ռազմագերիներին խոշտանգում էին, որ հայ տղեքի մարմինները դիակապտության են ենթարկվում։
«Բոլորը գիտեին, բայց ոչ մեկ չկանգնեց հայ ժողովրդի կողքին, քանի որ խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու բոլոր ջանքերը Նիկոլ Փաշինյանը գցել է ունիտազն ու կոճակը սեղմել է։ Ու դա արել է հորթի հրճվանքով, ատամները մաքրելով, Մերկելի հետ սելֆի անելով։ Դա արել է, որովհետև միամտաբար, թե դավաճանաբար կարծել է, թե ժողովրդավարությունն ամենաուժեղ ՀՕՊ-ն է, ռակետն է, տանկն է»,-ասաց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.