Կառավարությունը կթույլատրի առանց դեղատոմս դուրս գրվող դեղերի արտաքին գովազդը
Կառավարությունը փոփոխություն կատարեց «Գովազդի մասին» և կից ներկայացված օրենքներում, որը վերաբերվում է դեղերի արտաքին գովազդին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա նշեց, որ այժմ գործող օրենսդրությամբ արգելվում է արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղերի գովազդը, ինչը որոշակի խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար:
«Հետազոտությունների արդյունքում գիտենք, որ հեռուստագովազդի միջոցով 27.8 տոկոսի չափով է սպառողներին տեղեկատվությունը հասնում, համացանցի միջոցով՝ 1.9 տոկոսով և արտաքին գովազդի միջոցով՝ 1.4 տոկոսով»,-ասաց Քերոբյանը:
Ըստ նրա՝ ներկայացված նախագծով նպատակ կա ապրանքների գովազդի համար առավել հասանելի դաշտ ապահովել և հնարավորություն ստեղծել առավել լայն հարթակներում արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության տարածման համար։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր հերթին նշեց, որ դեղերի շուկան խստորեն կարգավորվում է։
«Գովազդի թույլտվությունը վերաբերվում է միայն առանց դեղատոմս դուրս գրվող դեղերին, որոնց շրջանակը շատ նեղ է, և գովազդի թույլտվության պայմանները բավական խիստ են. Մենք մեր գործընկերների հետ կաշխատենք նախագծի ուղղությամբ՝ մեր քաղաքացիներին հավելյալ ինքնաբուժման կամ բուժման ոչ պատշաճ սխեմաների խրախուսելուց ետ պահելու համար։ Սա ևս կարևոր է։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս որոշումը որևէ կերպ չվնասի մեր սպառողների իրավունքներին»,- ընդգծեց Ավանեսյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».