Կարեն Անդեասյանը վստահ է, որ նոր պաշտոնում ավելի մոտ կլինի իր վաղեմի երազանքին
Ես երբեք չեմ եղել այն իրավաբանական ընկերության բաժնետեր, որի մասին այսօր գրել է մամուլը։ ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանը։
Հայտնել ենք, որ «Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, թե «Էյ Էմ»` AM փաստաբանական ընկերության 40 տոկոսը պատկանում է Անդրեասյանի ընտանիքին, մյուս 60 տոկոսը ՝ Անդրեասյանի մտերիմ ընկեր, ներկայում արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանին։ Թերթը գրել էր, որ հետագայում դատարաններում այդ փաստաբանական ընկերության ցանկացած հաղթանակից հետո մյուս կողմը կարող է ասել, որ տանուլ է տվել, քանի որ կողմը ներկայացրել է ԲԴԽ նախագահի փաստաբանական գրասենյակը, և խախտվել է հավասար քննության իրավունքը։
«Այդ ընկերությունում իմ կինն ունի բաժնեմաս, բայց օրենքում չկա որևէ արգելք, որ դու չես կարող լինել ԲԴԽ անդամ, եթե քո ազգականը կամ մտերիմը իրավաբանական որևէ ընկերության բաժնետեր է»,-հայտարարեց Անդրեասյանը` կոչ անելով շահերի բախում չփնտրել այնտեղ, որտեղ շահերի բախում չկա։
Մինչև հարցերին անցնելը Կարեն Անդրեասյանն իր ելույթում խոստացավ, որ եթե լինի վստահության քվե, ինքը կլինի ԲԴԽ այն անդամներից մեկը, որ արդար կգործի ։
«Մարդիկ ձանձրացել են լսել, որ շուտով դատարաններն այլևս չեն լինելու այնպիսին, ինչպես եղել են տասնամյակներ շարունակ։ Հոգնել են նաև իմ խոսքերից, որովհետև ես այս մասին խոսում եմ արդեն 20 տարի։ Ես չեմ ասում, որ մենք բավարար գործ չենք անում։ Բայց արդյունքները բավարար չեն»,- ասաց Կարեն Անդրիասյանը։
ԲԴԽ անդամի թեկնածուն վստահեցրեց, որ նոր պաշտոնում ավելի մոտ կլինի արդար դատարաններ ունենալու իր վաղեմի երազանքին։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ՝ Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամներին ընտրելու համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 18:19
Экс-посол Армении при Святом Престоле Микаэл Минасян в своем Telegram-канале опубликовал фото и написал:
-
2025-06-09 18:18
Решительно осуждаем антинациональную и антинародную политику Никола Пашиняна против Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном Союзом армян Скандинавии.
-
2025-06-09 18:16
Вчера вечером в отеле «Avenue Arzni» во время вечеринки, организованной главой общины Арзни, прозвучали выстрелы, в результате чего есть раненые и задержанные. Сегодня стало известно, что среди задержанных — глава общины Арзни Феликс Мирзоев, 35-летний Давид Ванян, 34-летний Вираб Вирабян, 32-летний Ашур Ильяев, 53-летний Карлен Симонов, 46-летний Аркадий Моисеев и 39-летний Альберт Саркисов.
-
2025-06-09 18:15
После недельной паузы началась отгрузка армянской продукции через грузинскую территорию в Россию. По словам главы Комитета госдоходов, таможенные процедуры с грузинской стороны снова работают.