Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Իսպանիայի Կոնգրեսը հոկտեմբերի 6-ի լիագումար նիստում միաձայն ընդունել է հայ ժողովրդին զորակցության հայտարարություն՝ վերահաստատելով իր անհանդուրժողականությունը ռազմական գործողությունների նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է հայտարարությանը տեքստը, որին աջակցել են անդամ բոլոր 350 պատգամավորները:
Հայտարարությունում ասվում է.
«Հաշվի առնելով սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Հայաստանի Գորիս, Սոթք և Ջերմուկ բնակավայրերի հայկական դիրքերի ուղղությամբ հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված ագրեսիան, որը հանգեցրել է առնվազն 207 հայ զինծառայողների մահվան`
«Պատգամավորների Կոնգրեսը.
1․ Վերահաստատում է իր անհանդուրժողականությունը ռազմական գործողությունների նկատմամբ, որոնք ներկայացնում են միջազգային իրավունքի լուրջ խախտում` համարելով դրանք չարդարացված ագրեսիաներ, որոնք խաթարում են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:
2․ Խթանում է կողմերի ստորագրած հրադադարի պահպանման հանձնառությունը միջազգային հարաբերությունների շրջանակներում։
3․ Հայտնում է մեր համերաշխությունն ու զորակցությունը Հայաստանին և իր ժողովրդին: Ցավում ենք երկու կողմերի մարդկային կորուստների համար, հայտնում ենք մեր խորին վշտակցությունը զոհերի և բնակչության անհարկի տառապանքների համար։ Այս զգացումներն ուղղում ենք նաև Իսպանիայի հայ համայնքին։
4․ Աջակցում է ԵՄ Բարձր ներկայացուցչի և Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի ջանքերին, որոնք կարևոր դեր ունեն հրադադարի համաձայնության պահպանման մշտադիտարկման գործընթացում և նպաստում են հակամարտության բանակցային, ընդհանուր և տևական լուծման փնտրմանը:
5․ Կոչ է անում կողմերին հարգել միջազգային իրավունքը, վայր դնել զենքերը և վերսկսել դիվանագիտական բանակցությունները՝ այդպիսով վերահաստատելով, որ այս դիրքորոշումը այս բարդ և պատմական վեճի միակ կենսունակ և տևական լուծումն է:
6․ Կոչ է անում ԵՄ-ին կրկնապատկել ջանքերը՝ նպաստելու դիվանագիտական միջոցներով դեէսկալացիային և խաղաղության պահպանմանը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 13:15
Слухи о гибели командующего воздушно-космическими силами КСИР бригадного генерала Амира Али Гаджизаде и командиров армейских подразделений в результате израильских ударов оказались ложными, сообщает Tasnim.
-
2025-06-13 13:11
Призываем всех наших друзей-азатамартиков и добровольцев поддержать Армянскую апостольскую церковь. Об этом говорится в заявлении, распространенном Союзом ветеранов Арцахской войны.
-
2025-06-13 13:11
Истребители ВВС Израиля завершили «массированный удар» по системе противовоздушной обороны Ирана на западе страны, сообщает Times of Israel со ссылкой на заявление израильской армии (ЦАХАЛ).
-
2025-06-13 12:13
Иранские власти сообщили Международному агентству по атомной энергии (МАГАТЭ), что ядерные объекты в Исфахане и Фордо не пострадали. Об этом заявил глава МАГАТЭ Рафаэль Гросси. Его слова приводит ТАСС.