AFP-ն՝ ԵՔՀ-ի ընտանեկան լուսանկարի մասին. Փաշինյանը կանգնած է Էրդողանի ետևում, երկրորդ շարքում
Եվրոպայի առաջնորդները մեկ մեծ բացով պատկերված են «ընտանեկան լուսանկարում»՝ Պրահայում նորաստեղծ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթաժողովում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բացակայությունն ընդգծում է խորը անջրպետը նրա երկրի և մայրցամաքի մնացած մասի միջև, գրում է AFP-ն:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես չկա լուսանկարում և այժմ ԵՄ-ում նախագահող Չեխիայի կառավարության կազմակերպած գագաթաժողովում։
Հաշվի առնելով բավականին անհասկանալի օրակարգը, ընտանեկան լուսանկարը, կարծես թե, կդառնա հանդիպման գրավիչ կետը, որին մասնակցում են ԵՄ առաջնորդները, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Մեծ Բրիտանիայի, Կոսովոյի, Շվեյցարիայի և Թուրքիայի առաջնորդները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը նախաձեռնության հեղինակն է, ասել է, որ նախագիծը մշակվել է, որ «միասնության» և «ռազմավարական մտերմության» մասին ուղերձ հղի: Սակայն 44 առաջնորդների միջև եղած տարաձայնությունները ի հայտ են եկել նույնիսկ Պրահայի ամրոցում նկարվելիս:
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանի ձախ կողմում է, վերջինիս համարում են ԵՄ-ի հանգիստը խաթարող՝ կոռուպցիոն օրենքների նկատմամբ իր դիրքորոշման և Պուտինի հետ սերտ կապերի պատճառով:
Ինքը՝ Մակրոնը կենտրոնական տեղ է զբաղեցրել առաջին շարքում՝ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի և Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի միջև:
Ֆիալայի աջ կողմում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը կտրուկ քննադատության է արժանացել ԵՄ-ի կողմից՝ Հայաստանի հետ իր երկրի ռազմական բախումների պատճառով, կանգնած է իր դաշնակցի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողքին, որին ԵՄ-ն նույնպես խնդրահարույց է համարում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ուրբաթ օրը ավելի վաղ հանդիպել է Ալիևի և Էրդողանի հետ բանակցությունների համար, կանգնած է Էրդողանի ետևում, երկրորդ շարքում։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որին քննադատում են Ուկրաինա ժամանակակից զենք ուղարկելու հարցում դանդաղելու համար, ետևում է՝ երրորդ շարքում։
Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին եկել է հանդիպմանը՝ ողջունելով այն որպես եվրոպացի գործընկերների հետ «հավասարի պես» հանդիպելու հնարավորություն: Բայց նա, հնարավոր է, դժգոհ է լուսանկարից, քանի որ մնացել է եզրին, և նրան զգալիորեն փակում է Ուկրաինայի բարձրահասակ վարչապետ Դենիս Շմիգալը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 13:52
Оппозиционный блок "Айастан" представил в парламенте Армении законопроект, предусматривающий уголовную ответственность за отрицание Геноцида армян. Об этом сообщил секретарь фракции Арцвик Минасян.
-
2025-04-22 13:48
Миссия ЕС в Армении (EUMA) зафиксировала два выстрела, предположительно, с азербайджанской стороны, повредившие гражданскую инфраструктуру в армянском селе Хознавар.
-
2025-04-22 13:45
«Показания» некоторых руководителей Нагорного Карабаха Азербайджан попытается использовать в международных судебных инстанциях против Армении. Об этом заявила председатель Центра международного и сравнительного права Сирануш Саакян на обсуждении, посвященном политике армянофобии, проводимой руководством Азербайджана.
-
2025-04-22 12:37
Служба нацбезопасности Армении на запрос Sputnik Армения не стала комментировать закрытие официальных сайтов Нагорного Карабаха.