Էրդողան․ Փաշինյանի հետ մեր հանդիպումն անցավ անկեղծ մթնոլորտում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «անկեղծորեն հավատում է» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին նա ասել է Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ բարիդրացիական հարաբերությունների հիման վրա մենք կարող ենք հասնել մեր տարածաշրջանում ամբողջական կարգավորման մեր նպատակին»,- ասել է նա։
«Փաշինյանի հետ մեր հանդիպումն անցավ անկեղծ մթնոլորտում։ Այս հանդիպման ընթացքում որոշ պահանջներ առաջ քաշվեցին։ Այդ պահանջների հարցով մենք ուղարկեցինք մեր հատուկ ներկայացուցիչներին ու արտգործնախարարներին։ Նրանց հանդիպումից հետո արդյունքին համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- նշել է նա։
Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան նախապայմաններ չի դնում հարաբերությունների լիարժեք կարգավորման համար։ Նա նշել է, որ Անկարան Երևանից ու Բքվից ակնկալում է իրենց խնդիրների լուծում և խաղաղության համաձայնագրի ձեռքբերում։ Նրա խոսքով՝ Անկարան ցանկանում է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների ջերմացում և կողմերի միջև առկա խնդիրների լուծում։ Նա հայտնել է, որ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է, որ «անհապաղ խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ», փոխանցում է Sabah-ը։
Նշենք, որ Պրահայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումը։
Փաշինյանին ուղեկցում են արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, պաշտոնատար այլ անձինք։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.