Ալիև․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը մինչև 2022թ․ վերջը կարող է ստորագրվել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը մինչև 2022 թվականի վերջը կարող է ստորագրվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հայաստանի կողմից բարի կամքի դրսևորման դեպքում խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ կարող է կնքվել։ Ժամանակն անցնում է, մեր նախաձեռնություններն այդքան հեշտությամբ առաջ չեն գնում։ Թեև արտգործնախարարների առաջին հանդիպումը կոնկրետ արդյունքների չբերեց, բայց կարծում եմ, որ դա դրական քայլ է: Կարծում եմ, որ եթե մոտ ժամանակներս որոշում կայացվի, երկու երկրների աշխատանքային խմբերը կսկսեն աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա, մենք կկարողանանք համաձայնության գալ մինչև տարեվերջ»,- Պրահայում ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ալիևը։ Նրա խոսքով՝ «ոչ ոք՝ ոչ հայկական կողմը, ոչ էլ Եվրոպական խորհուրդը հարցեր չունեն ադրբեջանական կողմի հռչակած հինգ սկզբունքների վերաբերյալ»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.