Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ․ ՀԱՎԱՏԱԼՈՎ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻՆ ԴԱՐԵՐ Ի ՎԵՐ ԱՆՏԱՐԲԵՐ ԵՎ ԼՈՒՌ ԼԻՆԵԼՈՎ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՑԵՂԱՍՊԱՆՎԵԼ ԵՎ ԿՈՐԾԱՆՎԵԼ ԵՆՔ
Մեկդ սրանց հուշեք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բանակցային սեղանի շուրջ նստելուց և խաղաղության պայմանագրի կետերը նայելուց առաջ կարդան Ռուբեն Սաֆրաստյանի «Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ» գիրքը և դրանց պատմությունը, և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի թեզերը:
Մեջբերումներ այդ գրքից.
․․․ «Բացարձակապես անհրաժեշտ է, որ Հայաստանը արանքում քաղաքականապես և նյութականապես կործանվի.
-Սրանից հետևում է, որ հայերի հետ հրադադարի սովորական պայմանագրով պայմանավորված մեր նահանջը քննարկման առարկա չի կարող լինել։
Զինադադարի սկզբունքները, որոնք մենք փոխանցել ենք հայերին, պետք է ուղղված լինեն ոչ թե մեր Հայաստանից հեռանալուն ֊ այլ Եվրոպայի առջև խաղաղ երևալուն և հայրերին մոլորեցնելուն։
-Ներկայումս խիստ անհրաժեշտ է հայկական բանակի զորացրումը և զինամթերքի առգրավումը` դրանով իսկ կանխելով նրանց ռազմական կառուցվածքի վերականգնումը։
-Երկաթուղիները պահպանելու և մահմեդական բնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով, անհրաժեշտ է Հայաստանի ողջ տարածքում հաստատել մեր ռազմական վերահսկողությունը և այդպիսով վերահսկել նաև Թուրքիան Ադրբեջանը հետ կապող բոլոր ճանապարհները։
-Վերոնշյալ նպատակին պետք է հասնել թաքնված և փափուկ ձևով, ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ դրանից բխող գործողություններում ։
Պայմանն այն է, որ այն հայության աչքում միշտ ներկայացվի որպես խաղաղ»:
Երեկ Պրահայում Էրդողանը պատասխանելով լրագրողի հարցին. «թե ներկայումս Հայաստանի հետ սահմանների բացման առաջ որն է ամենակարևոր արգելքը», ասեց. «Այն, ինչ արել ենք մինչ օրս, այսուհետ էլ նույն ենք անելու», պատմությունը կրկնվում է...
Այ սենց հավատալով ինչ-որ մեկին դարեր ի վեր անտարբեր և լուռ լինելով հայոց պետականության նկատմամբ ցեղասպանվել և կործանվել ենք...
Արթուր Թովմասյան, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 12:26
Ведущее международное издание Euromoney, известное авторитетным анализом финансового сектора, присудило Америабанку награду за превосходство «Лучший банк Армении в 2025 г.» на церемонии награждения, состоявшейся в Лондоне. С 2011 г. Америабанк удостаивается этой престижной награды уже в 11-й раз.
-
2025-07-21 10:59
"Ответ Николу Пашиняну:
-
2025-07-21 10:42
В день по тысячу раз слышим: невероятно, но армянский народ смирился со всем этим, армянский народ не видит приближающуюся катастрофу. Что-то странное творится с нашим народом, даже после всего происшедшего «народ» поддерживает Никола.
-
2025-07-21 10:27
Dialogorg.ru представляет полную версию видеозаписи Вечера общественного диалога «Наша победа», проходившего 2 мая 2025 года в Ереване и посвященного 80-летию Великой Победы.