Последние новости

Ադրբեջանական ԶՈւ-ն կրակում է Գեղարքունիքի Կուտական համայնքի դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ–ն այս պահին կրակում է Գեղարքունիքի Կուտական համայնքի դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց համայնքի ղեկավար Մակիչ Թովմասյանը։

«Այսօր առավոտյան ժամը 9-10-ը դիրքից դիրք կրակոցներ են հնչել, հիմնականում մանր տրամաչափի զինատեսակներով էին կրակում։ Դրանից հետո իրավիճակը հանդարտվել էր, սակայն քիչ առաջ նորից սկսեցին կրակել»,–ասաց Թովմասյանը։

Նրա խոսքով` համայնքում խուճապ չկա, բայց մարդիկ, բնականաբար, անհանգստացած են։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ