Последние новости

Բայդեն․ Միջուկային «արմագեդոնի» վտանգն ամենաբարձրն է 1962-ի Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ միջուկային «Արմագեդոնի» վտանգն ամենաբարձրն է 1962-ի Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր:

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «տղա է, ում ես բավականին լավ գիտեմ», և նա «չէր կատակում, երբ խոսում էր մարտավարական միջուկային զենքի, կենսաբանական կամ քիմիական զենքի կիրառման մասին»։

«Մենք Արմագեդոնի հեռանկարին չենք բախվել Քենեդու և Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր»,- ասել է նա: Բայդենը ենթադրել է, որ Պուտինի սպառնալիքն իրական է, «որովհետև նրա զինված ուժերը, կարելի է ասել, շատ հետ են»։

Անմիջապես պարզ չէր՝ արդյո՞ք Բայդենը Ռուսաստանի մտադրությունների ինչ-որ նոր գնահատական նկատի ուներ: Սակայն բոլորովին վերջերս՝ դեռ այս շաբաթ, ԱՄՆ պաշտոնյաները հայտարարեցին, որ Ռուսաստանի միջուկային ուժերում որևէ փոփոխություն չեն տեսնում, որը կպահանջի փոխել ԱՄՆ միջուկային ուժերի մարտական պատրաստության վիճակը:
Բայդենը նաև մարտահրավեր է ներել ռուսական միջուկային դոկտրինին՝ նախազգուշացնելով, որ ցածր արտադրողականության տակտիկական միջուկային զենքի օգտագործումը կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից և համաշխարհային ոչնչացման հանգեցնել: «Չեմ կարծում, որ հնարավոր է մարտավարական միջուկային զենք։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ