«Հրապարակ». ՈՎՔԵՐ ԵՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՄԵԿՆԵԼՈՒ ՄՈՍԿՎԱ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է բավականին մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա. հիշեցնենք, որ նրան պաշտոնական այցով հոկտեմբերի 9-12-ը հրավիրել են Մոսկվա։
Ընդ որում՝ շատերը զարմանում են, թե ինչու են հրավիրել, եթե հոկտեմբերի 7-ին արդեն նախատեսված էր Նիկոլ Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու։
Ալեն Սիմոնյանը 16 հոգանոց պատվիրակությամբ է Մոսկվա մեկնելու, որի կեսն օրենսդիրներն են, մյուսներն աշխատակազմից են։ ԱԺ նախագահը որոշել է իր հետ Մոսկվա տանել պատգամավորներ Վահե Ղալումյանին, Գուրգեն Արսենյանին, Հայկ Սարգսյանին, Բաբկեն Թունյանին, Ալեքսեյ Սանդիկովին, նախկին դասատու Մարինա Ղազարյանին և «Պատիվ ունեմ»-ից՝ Տարոն Մարգարյանին, ում ժամանակին հենց ինքն է ստիպել, որ դիմում գրի հեռանա Երևանի քաղաքապետի պաշտոնից»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.