Լավրով․ Կիևը զանգվածային ոչնչացման զենքի սպառնալիք է ստեղծում
Ուկրաինան զանգվածային ոչնչացման զենքի կիրառման հետ կապված ռիսկեր է ստեղծում, այդ մասին է վկայում նաև ՌԴ-ին ՆԱՏՕ-ի «կանխարգելիչ հարվածի» մասին Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը։ Նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նախօրեին Զելենսկին, տեսակապով ելույթ ունենալով Ավստրալիայի Լոուի ինստիտուտում, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է կանխարգելիչ հարվածներ հասցնի ՌԴ-ին, ոչ թե «սպասի Ռուսաստանի միջուկային հարվածներին»: Ավելի ուշ Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը պարզաբանել է, որ նա կոչ չի արել միջուկային զենք օգտագործել ՌԴ-ի դեմ, այլ կանխարգելիչ պատժամիջոցների մասին է խոսել:
«Անկասկած, մենք չենք կարող լռության մատնել այն բանավեճերը, որոնք վերջին ժամանակներս անընդհատ ծավալվում են միջուկային զենքի հնարավոր կիրառման թեմայով, ու հատկապես այդ կապակցությամբ չի կարելի լռության մատնել Կիևի ռեժիմի անխոհեմ գործողությունները, որոնք ուղղված են զանգվածային ոչնչացման զենքի տարբեր տեսակների կիրառման ռիսկերի ստեղծմանը», - ասել է նա «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջազգային համագործակցության և արտերկրում հայրենակիցների աջակցության գծով գլխավոր խորհրդի հանձնաժողովի չորրորդ նիստի ընթացքում:
Լավրովը նշել է, որ Զելենսկին, ըստ էության, ներկայացրել է ամբողջ աշխարհին այն սպառնալիքների հերթական ապացույցները, որոնք բխում են Կիևի ռեժիմից:
Նա ավելացրել է, որ Զելենսկու քարտուղարների փորձերը պնդել, թե նա այլ բան նկատի ուներ, ծիծաղելի են, քանի որ դեռ հունվարին նա հայտարարել էր, որ Ուկրաինան ձգտում է միջուկային զենք ունենալ:
ՌԴ արտգործնախարարը նաև զգուշացրել է ԱՄՆ-ին, որ ձեռնպահ մնա Ուկրաինայի հակամարտության կողմ հանդես գալուց։
«Միջուկային զսպման բնագավառում մեր ռազմական դոկտրինը և պետական քաղաքականության հիմքերը անփոփոխ են մնում։ Վաշինգտոնն ու դրա վասալների փորձերը՝ խեղաթյուրել այս իրողությունը, խեղաթյուրել մեր դիրքորոշումը, նպատակ ունեն վախեցնել միջազգային հանրությանը, ստիպել դրա ողջախոհ հատվածին հետևել Կիևի բոլոր արկածախնդրություններին անկառավարելի աջակցության ձախողված ուղեգծին», - ընդգծել է նախարարը:
Նա նաև ավելացրել է, որ չնայած Ուկրաինայի առաջնորդի հայտարարություններին, ՆԱՏՕ-ն ու Եվրոպան շարունակում են Կիևին զենք մատակարարել:
«Ինչպես գիտեք, երեկ հրավիրվել է, այսպես կոչված, Եվրոպական հանրակցության խորհուրդ, դա նախագահ Մակրոնի նախաձեռնությունն էր, որի արդյունքում Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հպարտությամբ հայտարարեց, որ սկսվում է անվտանգության կառուցվածքի ձևավորման գործընթացը՝ առանց Ռուսաստանի մասնակցության։ Մի խոսքով, պարզապես պարում են Կիևի դուդուկի տակ ու խրախուսում են դեռ իշխանության ղեկին գտնվողների խելահեղ երևակայությունները», - ասել է նախարարը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Զելենսկու հայտարարության հետ կապված ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ նրա խոսքերը համաշխարհային պատերազմ սկսելու կոչ են, դրա համար պատասխանատվությունը պետք է կրեն ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, որոնք փաստացի ղեկավարում են Կիևի գործողությունները: Նա նաև ընդգծել է, որ աշխարհի բոլոր պետությունները պետք է ուշադրություն դարձնեն Զելենսկու խոսքերին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 17:39
Бывший капитан сборной Армении по футболу Генрих Мхитарян призвал присоединиться к факельному шествию в память о жертвах Геноцида армян.
-
2025-04-22 17:36
Опубликована полная версия решения Конституционного суда 1776.
-
2025-04-22 17:34
Тегеран готов сделать свою ядерную программу более прозрачной и выработать больше доверия к ней при условии снятия с него санкций. Об этом заявила официальный представитель иранского правительства Фатеме Мохаджерани.
-
2025-04-22 17:31
Фракции "Гражданский договор" и "Республика" фактически сорвали обсуждение вопроса о стоимости проезда, инициированного оппозицией. На заседании Совета старейшин Еревана в повестку был включен проект решения о приостановке действия постановления о повышении тарифа на проезд в общественном транспорте до 1 марта 2026 года.