Последние новости

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ԱԼԻԵՎԸ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՍՏԱՑԱՆ ՆՈՐ ՀԻՄՔԵՐ ՈՒ ԿՌՎԱՆՆԵՐ՝ ՀՀ-Ի ԵՎ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ ԱԳՐԵՍԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Եվ այսպես, երեկ ընդունվեց Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵՄ ղեկավարների համատեղ հայտարարությունը։ Եթե համառոտ վերծանելու լինենք դրա գլխավոր կետերը, ապա պատկերը հետևյալն է.

1. ՀՀ-ն, ի դեմս Ն. Փաշինյանի, փաստորեն, բացեիբաց հրաժարվեց Արցախի և արցախահայության անվտանգության երաշխավորը լինելու իր օրենսդրական պարտականություններից և կենսական անհրաժեշտությունից։

2. Այդ անօրինական ու դավաճանական զիջումով Ալիևը և Էրդողանը Փաշինյանից ստացան իրավական նոր հիմքեր ու կռվաններ՝ ՀՀ-ի և Արցախի դեմ իրենց չդադարող ագրեսիան շարունակելու և սաստկացնելու համար։

3. Դրա դիմաց Փաշինյանը ստացավ «ԵՄ քաղաքացիական առաքելություն» անվամբ մի անպետք դիտորդական խումբ, որը Ադրբեջանի հետ ՀՀ սահմանի երկայնքով կգործի «առավելագույնը երկու ամիս ժամկետով» (խնդալի՛ք)։ Ընդ որում, Ալիևն ի սկզբանե ԵՄ դիտորդների մանդատը հավասարեցրեց զրոյի՝ համատեղ հայտարարության պաշտոնական տեքստում վերապահում անելով առ այն, որ նրանց հետ կհամագործակցի միայն այն հարցերում, որոնք իրեն ձեռնտու կլինեն, իսկ մնացած բոլորում՝ կարհամարհի ու բանի տեղ չի դնի («Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա»)։

4. ՀՀ-ի անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորման տեսակետից ԵՄ դիտորդական կարճատև այդ առաքելությունը լինելու է ոչ այլ ինչ, քան ծաղր ու զավեշտ։

5. Ըստ այսմ՝ շատ շուտով ականատեսն ենք լինելու ադրբեջանական նոր սադրանքների, պահանջների, ճնշումների և հարձակումների։

ՀԱՅԵ՛Ր, ՊԱՏՐԱՍՏՎԵՔ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАПУСКАЕТСЯ СЕЗОННАЯ ЭЛЕКТРИЧКА ЕРЕВАН-СЕВАН-ШОРЖА
    2025-06-11 10:14

    Компания «Южно-Кавказская железная дорога» с 13 июня, в пятницу приступает к осуществлению сезонного маршрута пригородного сообщения Ереван-Севан-Шоржа-Ереван. Поезд будет курсировать по пятницам, субботам и воскресеньям.

  • ДИЗАК АРТ: ИСКУССТВО АРЦАХА ЗВУЧИТ НЕСМОТРЯ НИ НА ЧТО
    2025-06-11 10:00

    В стенах ереванской музыкальной школы имени Тиграна Чухаджяна состоялся долгожданный отчётный концерт художественных студий культурного центра ДИАЗАК АРТ из Еревана и Абовяна. Этот вечер стал настоящим праздником памяти, боли и надежды — того самого уникального эмоционального сплава, который способна создать только мощная культура, пережившая изгнание, но не предавшая свои корни.

  • КАРПИС ПАШОЯН: ВМЕСТО КАТОЛИКОСА – ПАШИНЯНОВСКИЙ ЗАМ ПО ЛИНИИ ХРИСТИАНСТВА
    2025-06-10 18:38

    Пашиняну нужен такой католикос, который будет таким же отстраненным, не причастным ко всему, как Ваагн Хачатурян, и таким же покорным, как Анаит Манасян, написал на своей странице в ФБ публицист Карпис Пашоян, подчеркнув, что Пашинян бросил вызов демократическому будущему Армении и конституционному строю. Публикацию полностью приводим ниже.

  • Сектантов готовят для "атаки" на Церковь?
    2025-06-10 14:13

    "Коллеги пишут, что Никол Пашинян формирует группы из сект "Слово жизни" и "Свидетели Иеговы" для атаки на Армянскую Апостольскую Церковь, - отмечает на своей странице в Фейсбук доктор политологии Артур ХАЧИКЯН. - В настоящее время он также ведет переговоры с сектой "Рема" и "Пятидесятники", требуя от каждой по 500 сектантов для атаки на здание Церкви.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ