Օմբուդսմեն․ Հայ ռազմագերին, որին իբր օգնություն են ցուցաբերել, մահացել է արնահոսությունից
Ադրբեջանում անգամ զինվորական հոսպիտալներում գտնվող հայ գերիների հանդեպ են վատ վերաբերվում։ Այս մասին հոկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։
«Օրինակ, բժշկական միջամտություն է կատարվել առանց ցավազրկման։ Խոսքը վիրահատությունների, վերքերը կարելու, վիրակապելու մասին է։ Այդ միջամտությունների ժամանակ պացիենտները բժշկական պրոտոկոլներով պետք է նախապես ցավազրկվեն։
Տղաները ենթարկվել են նաև հոգեբանական ճնշման, ներկա պահին նրանք անցնում են ֆիզիկական և հոգեբանական ռեաբիլիտացում։
Ոմանց մարմինների վրա կան խոշտանգումների հետքեր։ Գրանցվել է դեպք, երբ զինծառայողին հասցվել է ոչ մահացու վերք, բայց որը հետագայում մահացել է։ Սա այն դեպքն է, երբ ադրբեջանական քարոզչությունը փորձում էր ցույց տալ, թե ինչպես են առաջին բուժօգնություն ցուցաբերում հայ զինծառայողին։ Հետագա դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ տղան մահացել է ներքին արնահոսությունից։ Սա խոշտանգման դրսևորում է՝ անհրաժեշտ բուժօգնություն չցուցաբերելու տեսքով։ Նման դեպքեր կարող են էլի գրանցված լինել»,- ասել է Գրիգորյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.