Էրդողան․ Թուրքիան հարվածային դրոններ է տեղակայել Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածում
Թուրքիան հարվածային ԱԹՍ-ներ է տեղակայել Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։
Նա չի բացառել զենքի նոր մատակարարումները կղզի։ «Դա մեր իրավունքն է»։ Նրա խոսքով՝ Թուրքիայի առաջին արձագանքը (Կիպրոսին զենքի մատակարարման էմբարգոն հանելու ԱՄՆ որոշմանը) կղզու օկուպացված հատվածի տարածքում հարվածային ԱԹՍ-ների տեղակայումն էր։
Էրդողանը նշել է, որ անկախ ռազմաբազա ստեղծելու որոշումից՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի այսօր օդ բարձրացող ինքնաթիռները կարող են հնարավորինս շուտ հասնել կղզի։ «Այդ հարցում որևէ խնդիրներ չկան»,- վստահեցրել է նա։
Նա նաև հայտարարել է Կիպրոսի նախագահի՝ երկկողմ հանդիպում անցկացնելու նախաձեռնության մասին։ «Նիկոս Անաստասիադիսը (Պրահայում) պնդել է երկկողմանի հանդիպում անցկացնել։ Անգամ միջնորդների է ներգրավել։ Ի պատասխան հիշեցրի, որ երկու ամսից նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է։ Նման իրավիճակում նման հարց չի քննարկվում։ Ես նաև նշել եմ, որ նրանք (Նիկոսիան) մշտապես գործում են ինչ-որ մեկի հրահանգով։ Իսկ այդպես գործ չի արվում, և դրանք ցանկալիին չեն տանի»,- ասել է Էրդողանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 06:08
Премьер-министр Армении Никол Пашинян в интервью ОТА заявил, что собирается назначить замгенпрокурора Артура Погосяна на пост главы Следственного комитета.
-
2024-11-23 06:04
В этом году по всему миру был убит 281 сотрудник гуманитарных организаций, что делает 2024 год самым смертоносным годом для гуманитариев, заявили в руководстве ООН, сообщает AFP.
-
2024-11-23 06:01
Президент России Владимир Путин объявил о начале серийного производства новейшей ракетной системы "Орешник".
-
2024-11-23 05:45
Армению ждет крах Третьей Республики, а Четвертая, которая возникнет на руинах армянской государственности, будет всего лишь "территорией", лишенной суверенитета. Своим пессимистичным видением ситуации в стране поделился в программе Sputnik Армения "Абовян time" политолог Ален Гевондян.