Պուտինը կոչ արեց ԱՊՀ–ի տարածքում հակամարտությունների լուծման միջոցներ մշակել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԱՊՀ տարածքում պետությունների միջև առաջացած կոնֆլիկների լուծման համար պետք է միջոցներ մշակել։ Նա այս մասին ասաց` ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում անցկացվող ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
«Բացի Ուկրաինայից, որտեղ իրականում ողբերգական դեպքեր են տեղի ունենում, ցավոք սրտի` կոնֆլիկտներ առաջանում են նաև հետխորհրդային տարածքի պետությունների միջև։ Դա, անշուշտ, պահանջում է դրանց լուծման միջոցների մշակում»,– ասաց Պուտինը։
ՌԴ նախագահն ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը լավ հնարավորություն համարեց հաջորդ շաբաթ Աստանայում անցկացվելիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ամենամյա լիագումար նիստից առաջ։
Նշենք, որ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով այսօր Սանկտ Պետերբուրգ է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.