Վահագն Հովակիմյանը ԿԸՀ նախագահ ընտրվեց
Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վահագն Հովակիմյանը, որի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Բացի այդ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Աննա Գրիգորյանը, Ժիրայր Կարապետյանը, Նունե Հովհաննիսյանը, Սիլվա Մարկոսյանը, Արմեն Սմբատյանը և Արուսյակ Տերչանյանը։
ԿԸՀ նախագահն ու հանձնաժողովի անդամներն ընտրվեցին 65 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Հովակիմյանն ավելի վաղ դադարեցրել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցությունը, քանի որ ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ՀՀ ԿԸՀ անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Հովակիմյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին էր ներկայացրել նաև ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից և պատգամավորի պաշտոնից հրաժարվելու դիմումները (2021 թվականից Հովակիմյանն ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալն էր):
Հիշեցնենք` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը Տիգրան Մուկուչյանն է։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 12-ին, Մուկուչյանն այդ պաշտոնում է 11 տարի։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ն պետք է նոր նախագահ ունենա մինչև հոկտեմբերի 12-ը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).