Последние новости

ՊՐԱՀԱ-ՄՈՍԿՎԱ

Միշել-Մակրոն-Փաշինյան-Ալիև քառակողմ հանդիպումն ընթացել է երկու փուլով և ընթացել է շատ ծանր։ Դատելով ամենից՝ բանակցությունների գլխավոր շահառուները դժգոհ են մնացել դրա արդյունքներից։

Իսկ արդյունքները, դատելով պաշտոնական հայտարարության ժլատ տողերից, այն են, որ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։ Դե, և Հայաստանը համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Վերջինիս համաձայնությունը Հայաստանում այդ առաքելության գործունեությանը չի պահանջվում, իսկ ԵՄ առաքելության հետ համագործակցել Բաքուն մտադիր է այնքանով, որքանով հարկ կհամարի

Ալիևի գլխավոր դժգոհությունն այն է, որ իրեն չեն ներկայացրել դեպի Նախիջևան ավտոճանապարհի երթուղին և «հոժարակամ» միջանցք չեն տրամադրում։ Փաշինյանը Ալիևի դժգոհություններին հակադարձել է իր դժգոհության արտահայտմամբ՝ առ այն, որ կրկին առաջարկել է ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ուղիները, սակայն համաձայնություն չի ստացել:

Էրդողանը Փաշինյանի հետ հանդիպումներից հետո, մի կողմից՝ խոսել է հանդիպման «սրտալի» բնույթի մասին, մյուս կողմից՝ հայտարարել, որ Փաշինյանին ասել է Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության մասին՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Նա հայտնել է, որ ներկայացվել են «պահանջներ», որոնց ուղղությամբ աշխատանքը հանձնարարվել է ԱԳՆ ղեկավարներին և երկու երկրների հատուկ ներկայացուցիչներին: Հեշտ է կռահել, որ դրանք Անկարայի պահանջներն են Երևանից, այլ ոչ թե հակառակը։

Պրահայում կայացած հանդիպումն ընդհանուր առմամբ օդում կախված թողեց բազմաթիվ հարցեր։ Պատճառներից մեկը, հավանաբար, այն է, որ նախքան բանակցությունների մեկնարկը Մոսկվան պաշտոնապես հայտարարեց Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի մշակման վերաբերյալ Երևանին և Բաքվին փոխանցվող ռուսական առաջարկությունների մասին: Այդ առաջարկները վերջին շրջանում հաճախ են հիշատակվել, սակայն պաշտոնական հայտարարություն չի եղել և, իհարկե, դրա հրապարակման համար պահը բնավ պատահական չէ ընտրված։

Համաձայն ԶԼՄ-ներ արտահոսած տեղեկությունների, ռուսական առաջարկներն այլևս չեն գոհացնում Բաքվին, քանի որ այնտեղ վերապահում է արվում, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը պետք է հետաձգել: Դե, նաև հիշում ենք Մոսկվայի հայտարարությունները, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը հեշտացնելու համար Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի համապատասխան քարտեզները։ Ինչպեսև այն հայտարարությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիները պետք է գործեն այն երկրների օրենսդրության հիման վրա, որոնց միջով այդ ուղիներն անցնում են:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԲԱՐԴ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԴՆՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ։ Պաշտոնական հայտարարությունից հետո, որ նման առաջարկներ կան և ներկայացվել են կողմերին, Փաշինյանի համար դժվար է արագ համաձայնություն տալ Բաքվի համար շահավետ «բրյուսելյան» նախագծով խաղաղ պայմանագրի ստորագրմանը, քանի որ դա հանում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը Երևանի օրակարգից: Չէ՞ որ ՀՀ վարչապետը ստիպված է լինելու բացատրել, թե ինչու է հրաժարվում Ադրբեջանի հետ Երևանի համար ավելի շահավետ խաղաղ պայմանագրի ռուսական տարբերակից։ Միայն այն պատճառով, որ դա ձեռնտու չէ՞ Իլհամ Ալիևին, և չի տեղավորվում Բրյուսելի հակառուսական միտումների շրջանակներում, որը ձգտում է Մոսկվայից խլել նախաձեռնությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։

Մի՞թե դա չէ պատճառը, որ պաշտոնական կառույցների մատուցմամբ այդքան ակտիվորեն ահագնանում է ռուսատյացությունը Հայաստանում, որպեսզի Նիկոլը կարողանա հետո պատճառաբանել կարգավորման ռուսական նախագծից իր հրաժարումը «ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի դավաճանությամբ»։

Ամեն դեպքում, Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու մասով Փաշինյանը ոչ մի կերպ չէր կարող Պրահայում ավելի կոնկրետ քայլերի գնալ հենց թեկուզ այն պատճառով, որ այսօր նա արդեն Սանկտ Պետերբուրգում է, որտեղ ԱՊՀ առաջնորդները հավաքվել են ոչ պաշտոնական հանդիպման. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 70-ամյակն է։ Սա Պուտինի և Փաշինյանի առաջին առերես հանդիպումն է Վլադիվոստոկում կայացած միջազգային համաժողովին վերջինիս մասնակցությունից հետո։ Հենց Վլադիվոստոկից Փաշինյանի վերադարձից հետո Հայաստանում ծավալվեց տոտալ քարոզարշավը ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հասցեին ամենատարբեր մեղադրանքներով։ Այդ արշավին մեկնարկ տվեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Դե, իսկ երկու օր անց Մոսկվա է մեկնում Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը։ Սիմոնյանի այցը կտևի մի ամբողջ շաբաթ…

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • УМНАЯ ЖЕНЩИНА ПРИДУМАЕТ…
    2025-07-17 09:41

    Пресс-конференция Пашиняна сюрпризов не принесла. Ранее сделанные оценки подтверждаются, по сути, ничего нового, ни в плане содержания, ни в плане традиционного популистского бла-бла-бла….

  • ...И ВОТ ПРИХОДИТ АМЕРИКА…
    2025-07-15 11:17

    После Абу-Даби Никол Пашинян отправился сначала в Брюссель, потом в Париж. Согласовывать достигнутые с Алиевым договоренности с руководством Европейского Союза и с Макроном. О каких договоренностях с Алиевым и согласованиях с Европой идет речь, можно судить по тем направлениям, на которые ЕС пообещал Пашиняну подкинуть деньжат. В частности, на развитие транспорта и логистики, откуда перепадет и на строительство коммуникаций, которые должны связать западные регионы Азербайджана с Нахиджеваном.

  • ПО ПЛОДАМ ИХ УЗНАЕТЕ ИХ
    2025-07-15 09:19

    Почему всякий раз, когда Николу Пашиняну предстоит встреча с Ильхамом Алиевым, у общественности тревожные ожидания? Если в Азербайджане от подобных встреч ждут новых бонусов для своей страны, то в Армении все опасаются новостей о новых уступках. Другое дело, что в личных интересах последователи Пашиняна заранее обдумывают варианты, как представить достижениями ожидаемые уступки. В николовском стиле.

  • РОДСТВЕННЫЕ ДУШИ
    2025-07-14 09:37

    Эксперт по Азербайджану Татевик Айрапетян забавно разыграла своих читателей. На своей страничке в Фейсбук она поделилась нижеприведенной цитатой.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ