«Փեթակի» աշխատանքները վերսկսվել են
«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատանքը նախօրեի՝ հոկտեմբերի 7-ի երեկոյան վերականգնվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի առևտրականներից մեկը։
«Տեսչական մարմին այցելելուց հետո բանավոր կերպով մեզ թույլատրեցին վերսկսել աշխատանքը։ Չենք կարող ասել՝ կրկին հնարավոր է փակվի կենտրոնը, թե՝ ոչ։ Չորեքշաբթի կրկին ստուգումներ են լինելու»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ նախօրեին «Փեթակի» առևտրականները բողոքի ակցիա էին արել Կառավարության մոտ՝ հիմնավորելով, որ այդ օրը սովորականի նման աշխատանքի գնալիս տեսել են, որ կենտրոնը փակ է։ Ավելի ուշ բողոքի ակիցայի մասնակիցները գնացել էին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի շենք։
Տեսչական մարմինը պարզաբանեց, որ առևտրի կենտրոնի աշխատանքների դադարեցման պատճառն այն է, որ 2021 թվականի հունիսի 14-ից 18-ն արված ստուգումների ընթացքում հայտնաբերվել էր հրդեհային անվտանգության կանոնների 12 խախտում, որոնց վերացման համար սահմանվել էր ժամկետ, սակայն դրա ավարտից հետո խնդիրները չէին լուծվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.