Լավրով․ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի համաշխարհային տիրապետություն հաստատելու հավակնությունից
Վաշինգտոնին անհրաժեշտ է լուրջ աշխատանք տանել սխալների վրա, հրաժարվել համաշխարհային տիրապետության հավակնություններից ու հետևություններ անել Ռուսաստանի գործերին միջամտելու փորձերի ձախողումներից։ Նման կարծիք է հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նախարարը նշել է, որ ԱՄՆ-ի ռուսատյաց վերնախավը «իռացիոնալ է մտածում՝ Ռուսաստանի հետ բաց առճակատման դրդելով Սպիտակ տանը»:
«Ըստ էության` խոսքը միջազգային լարվածության սրման անխոհեմ գծի մասին է։ Արդյոք դա հնարավոր է կոտրել, այդ «արատավոր շրջանակը»։ Իհարկե, այո: Առաջ շարժվելու համար Վաշինգտոնին անհրաժեշտ է լուրջ աշխատանք տանել սխալների վրա և հրաժարվել համաշխարհային տիրապետության նկատմամբ հավակնություններից»,-նշել է Լավրովը «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում։
Լավրովն ասել է` արժեր, որ Վաշինգտոնը «եզրակացություններ աներ նաև մեր (Ռուսաստանի,–խմբ.) ներքին գործերին միջամտելու իր փորձերի ձախողումներից»:
«Հասկանում ենք, որ աշխարհում ուժերի նոր դասավորվածության գիտակցումն ԱՄՆ-ին բարդ ու ցավոտ է տրվում։ Բայց որքան շուտ նրանք սկսեն հաշվի նստել աշխարհաքաղաքական իրականության հետ, այնքան քիչ սխալներ կանեն, և այնքան լավ կընթանա ավելի արդար ու ժողովրդավարական բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման օբյեկտիվ գործընթացը»,-կարծում է ռուսական դիվանագիտության ղեկավարը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս քննադատել է «միաբևեռ աշխարհի» գաղափարը, որը պաշտպանում է Միացյալ Նահանգները:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 11:53
Всю ночь и ранним утром глава укрупненной общины Апаран Карен Егиазарян вместе со своими заместителями и руководителями ответственных подразделений находился на месте, участвуя в работах по ликвидации последствий стихийного бедствия. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в администрации Апарана.
-
2025-06-16 11:50
В Армении 11 участников утренней акции жителей села Касах (Котайкская область Армении) подвергнуты административному задержанию. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе МВД.
-
2025-06-16 11:46
Президент США Дональд Трамп заявил о необходимости расширить усилия по задержанию и депортации нелегальных мигрантов в крупнейших американских городах, передает РИА Новости.
-
2025-06-16 11:21
«Согласно полученным сообщениям, военно-морские и военно-воздушные силы США и Великобритании приближаются к Ирану и готовятся вступить в войну, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.