Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՇԱՆՍ ՈՒՆԻ
Անհրաժեշտ է գիտակցել, որ ստեղծված իրավիճակում չկան հեշտ լուծումներ. դրանք պահանջում են խիստ խելամիտ որոշումներ, որոնց հիմքում պետք է ընկած լինեն ոչ թե հույզերը, այլ գիտելիքահեն մոտեցումները։ Սակայն հիշենք. լուծումներ կան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՀԵՏՈ
Ինչպես հայտնի է, կապիտուլյանտն արագ տեմպերով պատրաստվում է ստորագրել երկրորդ կապիտուլիացիան, որն այս անգամ կրելու է «Խաղաղության պայմանագիր» անունը, որով Հայաստանը վերջնականապես հրաժարվում է պաշտպանել Արցախն ու Ադրբեջանին հանձնում նոր տարածքներ։ Թեև դեռ ժամանակ կա սա կասեցնելու, սակայն մեր առջև կանգնած խնդիրները միայն դրանով չէ, որ սահմանափակվում են։
Ու այս իրավիճակում դուք հարցնում եք ինչ անել հետո։
Ֆեյսբուքի ձևաչափը թույլ է տալիս միայն թեզիսային մի քանի առաջարկներ անել՝ առանց դրանք մանրամասնելու։
▪ Առավել կարևորը. պատրաստվել երկար, շատ երկար ու դժվար դիմադրության։ Անհրաժեշտ է գիտակցել, որ ստեղծված իրավիճակում չկան հեշտ լուծումներ. դրանք պահանջում են խիստ խելամիտ որոշումներ, որոնց հիմքում պետք է ընկած լինեն ոչ թե հույզերը, այլ գիտելիքահեն մոտեցումները։ Սակայն հիշենք. լուծումներ կան։
▪ Անհրաժեշտ է հիշել նաև, որ Հայաստանն իր պետականությունը վերականգնելու շանս ունի այնքան ժամանակ, քանի կա Հայաստանում ապրող առնվազն 2.5 մլն հայություն։ Սա գիտակցում են մեր թշնամիները, ուստի և, ի տարբերություն ազգային դաշտից շատերի, շարունակում են համառ աշխատանքը մեզ թուլացնելու և բոլոր հնարավորությունները վերացնելու ուղղությամբ։
▪ Անխուսափելիորեն փոփոխվելու է նաև մեզ շրջապատող արտաքին միջավայրը, որին պետք է պատրաստ լինել և օգտվել բացված հնարավորություններից։
▪ Այս փուլում անհրաժեշտ է պայքար բոլոր ճակատներում՝ տեղեկատվական-գաղափարականից մինչև կուսակցական։ Առանց պայքարի չեն ծնվելու նոր առաջնորդները, որոնք պետք է ղեկավարեն ազգային պայքարը։ Առանց պատասխանատվություն ստանձնած առաջնորդների հնարավոր չէ հաջողել։ Մի՛ փնտրեք հերոսների ու փրկիչների, փոխարենը խրախուսեք և տեր կանգնեք իրական պայքարողներին, որոնք իրական կյանքում շատ հեռու են գրքային կատարյալ կերպարներից, բայց պակաս արդյունավետ չեն։
▪ Մեր՝ բոլոր ազգային ուժերի առաջնային խնդիրը պետք է լինի ազգային դաշտի վերականգնումը կամ նույնիսկ վերստեղծումը։ Խորհրդային տարիներին Հայաստանում ու Սփյուռքում այս աշխատանքն ավարտվեց հայ ազգային նոր պայքարի մեկնարկով, որի գագաթնակետը 1988-ից փողոցային շարժման տեսք ստացած Արցախյան պայքարն էր։ Սակայն այն անհնար կլիներ, եթե դրան չնախորդեր երկարատև պայքարի փուլը, որն էլ իր հերթին ազգային դաշտի գոյության, պահպանման ու ընդլայնման արդյունք էր։ Այսօր կապիտուլյանտներն ու թուրքական կողմը փորձում են ազգային դաշտը ոչնչացնել։ Մեր խնդիրն է պահել այն ու ընդլայնել։ Պարզ ասած՝ տասնապատիկ ավելի մեծ ջանք պետք է դնել ազգային կրթության ու դաստիարակության մեջ, որն ազգային դաշտի գոյության գլխավոր հիմքն է։
▪ Ազգային դաշտի ձևավորմանը զուգահեռ անհրաժեշտ է ձևավորել հստակ ու համալիր օրակարգը. մեր անելիքների կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագիրը, որի իրականացումը հենց նոր առաջնորդների գործն է։ Օրակարգի թիվ մեկ կետը պետականության վերականգնումն է։ Չի կարելի կամավորական նախաձեռնություններով փոխարինել պետությունը։ Մեր խնդիրն է բոլորիս նախաձեռնություններով վերականգնել պետությունը, որ կամավորության նման ծավալների խնդիր չունենանք։ Սա խիստ անհրաժեշտ է ներկայումս բացատրել մեր հազարավոր քաղաքացիների, որոնց ազնիվ մղումները շահագործում են այլոք։
▪ Չհուսահատվել, օժանդակել, օգնել, սատարել, մասնակցել, առաջնորդել. սրանք են այն կետերը, որոնք պետք է դառնան մեր ամենօրյա վարքականոնի մի մասը։ Պետք է սովորենք այս ամենն անել՝ հիշելով, որ գործում ենք դե-ֆակտո թուրքամետ օկուպացիոն վարչակարգի պայմաններում։ Բարդ է, բայց անհնար չէ։ Առավել մեծ է նրանց պատասխանատվությունը, ովքեր վերցրել են պայքարի առաջամարտիկի դրոշը։
Մենք ապրում ենք դժվարին ժամանակներ։ Սակայն ո՞վ ասաց, որ հայրենիքի պաշտպանությունը հեշտ գործ է։ Մեզ ու հատկապես իմ սերնդին բաժին է ընկած այս կռիվը, որը մեր հավերժական պայքարի մի հերթական մասն է։ Չպայքարեցինք հիմա, հետո չի լինելու։
Ուստի քանի կանք, կռիվ ենք տալու։
Չկա սկիզբ և ավարտ այս հավետ պայքարի,
Պայքարող մեր տեսակն է հաղթելու Բելին...
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 10:16
Газета "Грапарак" пишет: «В ГД разгорелись новые страсти вокруг нашумевшего проекта об освобождении от армии за деньги, разработанного депутатом от "Гражданского договора" Айком Саркисяном и одобренного правительством. В ходе закрытого обсуждения, состоявшегося на прошлой неделе в Национальном собрании, члены партии ГД сообщили, что Генеральный штаб Вооруженных сил выразил отрицательное мнение по проекту, написав: "Мы против".
-
2025-06-05 10:15
МИД Армении не уполномочен напрямую вмешиваться в процесс выдачи виз гражданам Армении иностранными посольствами, работающими на территории республики, а также осуществлять надзор за их деятельностью. Об этом говорится в ответе МИД Армении на письменный запрос Sputnik Армения.
-
2025-06-05 10:13
Укрепление двустороннего и многостороннего сотрудничества с партнерами по СНГ является для России безусловным приоритетом. Об этом заявил глава правительства РФ Михаил Мишустин.
-
2025-06-05 10:12
В Душанбе началось заседание Совета глав правительств Содружества независимых государств, Армению представляет вице-премьер Мгер Григорян.