Գարեգին Բ. Խաղաղության հաստատման գործընթացները լուրջ տարակուսանքներ են հարուցում
Բաղձալի խաղաղության հաստատման շուրջ ընթացող գործընթացները ներկայացվող պարտադրանքներով լուրջ տարակուսանքներ են հարուցում ՀՀ տարածքային ամբողջականության, Արցախի կարգավիճակի և տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման առնչությամբ։ Հայկական բարեգործական ընդհանուր միության 92-րդ համագումարի պաշտոնական մասի բացման արարողության ժամանակ ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսը։
«ՀԲԸՄ-ի տարեկան այս համագումարը տեղի է ունենում Հայաստանի և Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում: Մեր ժողովուրդը կանգնած է նոր կորուստների վտանգների առջև։ 44-օրյա պատերազմի, ինչպես նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արհավիրքները հաղթահարելու համար այսօր Հայաստան ու Արցախ մեր հայրենիքը կարիքն ունի ոչ միայն աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախմբման, այլև բարեկամ պետությունների շարունակական սատարումի»,–ասել է կաթողիկոսը։
Նրա խոսքով` ներքին և արտաքին մարտահրավերների դիմագրավման համար անհրաժեշտ և հրատապ է աշխարհասփյուռ մեր ժողովրդի միաբանությունը, հայրենիք- սփյուռք հարաբերությունների վերաիմաստավորումն ու զորացումը, ազգային մեր ողջ ներուժի նպատակային մեկտեղումը։
Հիշեցնենք, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 92-րդ համագումարի պաշտոնական մասի բացումը տեղի է ունեցել երեկ` հոկտեմբերի 8-ին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: